00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսալ Արմենալի» արտադրանքի արտահանման խնդիրը լուծված է. Պապոյան

© Photo : press office of Rusal ArmenalՓայլաթիթեղի գործարան
Փայլաթիթեղի գործարան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` «Ռուսալ Արմենալի» հետ կապված այլ խնդիրներ կան, օրինակ` ԵՄ–ում կիրառվող ածխածնային հարկը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռուսալի» հայկական դուստր ընկերությունը՝ «Ռուսալ Արմենալը», այս պահին բավականին լավ թողարկման և արտահանման ծավալ ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Հայաստան ժամանող ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացնել գործարանի նկատմամբ կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը վերացնելու խնդիրը։
Նշենք, որ «Ռուսալ Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է Հայաստանից դեպի Արևմտյան Եվրոպա: Այժմ գործարանն արտադրանքի իրացման խնդիրներ ունի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից հետո։
««Ռուսալ Արմենալի» հետ կապված ամենալավ ցուցիչն այն է, որ դեպի Եվրամիություն արտահանումն ավելացրել է շուրջ 31 տոկոսով։ Ինձ մի ձեռնարկություն ասեք, որը մեկ տարում դեպի ԵՄ իր արտահանումը 31 տոկոսով ավելացրել է, և այդ ընկերության մասին կարող ենք ասել, թե խնդիրը լուծված չէ»,– ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ «Ռուսալ Արմենալի» հետ կապված այլ խնդիրներ կան, օրինակ` ԵՄ–ում կիրառվող ածխածնային հարկը։ Պապոյանի խոսքով` այս և մյուս հարցերը նախարարության ամենօրյա քննարկման օրակարգում են։
««Ռուսալ Արմենալի» հետ կապված բոլոր նրբություններին տեղյակ ենք, բոլոր մակարդակներում քննարկումներ ունենք և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի գործընկերների հետ։ Այն մեր խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, և, բնականաբար, նրա ճակատագիրը մեզ հետաքրրքում է։ Այս պահին «Ռուսալ Արմենալը» բավականին լավ թողարկման և արտահանման ծավալ ունի, ու դա հիմնականում ՀՀ կառավարության իրականացրած աջակցության ծրագրի շնորհիվ»,– վստահեցրեց նախարարը։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ–ն 29,11% մաքսատուրք սահմանեց Հայաստանից, Թուրքիայից և Բրազիլիայից ներմուծվող փայլաթիթեղի համար, և այդ որոշումը փաստացի փակեց ամերիկյան շուկայի մուտքը (ԱՄՆ–ում փայլաթիթեղի բազային մաքսատուրքը մոտավորապես 3–6% է): Դրանից հետո արտահանումը գրեթե դադարեց (2024–25 թթ. այն զրոյական էր)։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականին Հայաստանից փայլաթիթեղի արտահանման կեսից ավելին բաժին էր ընկնում ԱՄՆ–ին։
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Լրահոս
0