https://arm.sputniknews.ru/20260205/hh-n-u-ame-n-arevtri-ev-nerdrumneri-masin-hamadzajnagir-en-stvoragrel-98478186.html
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T22:25+0400
2026-02-05T22:25+0400
2026-02-05T22:25+0400
աբու դաբի
առևտուր
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
նիկոլ փաշինյան
հայաստան
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98474474_0:87:1670:1026_1920x0_80_0_0_0e88e93a3b7dce8a58734def2feefe47.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:Փաշինյանն էլ կաևորել է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և միաժամանակ ընդգծել՝ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկանում ենք, որ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը:Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով էր։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98474474_93:0:1577:1113_1920x0_80_0_0_1465afa6d7d735a63fb0bec5dbbe7a7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբու դաբի, առևտուր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նիկոլ փաշինյան, հայաստան, համաձայնագիր
աբու դաբի, առևտուր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նիկոլ փաշինյան, հայաստան, համաձայնագիր
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
«ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում կապերը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն էլ կաևորել է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և միաժամանակ ընդգծել՝ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
«ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր»,- նշվում է հաղորդագրությունում։
Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկանում ենք, որ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ
աշխատանքային այցով էր։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել
Ադրբեջանի նախագահի հետ։