https://arm.sputniknews.ru/20260206/bitqvoiny-tareskzbic-kvorcrel-e-arzheqi-mek-qarvordy-shukaji-verlutsutjun-98496298.html
Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը. շուկայի վերլուծություն
Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը. շուկայի վերլուծություն
Sputnik Արմենիա
Շուկայի մասնակիցներն այս կրիպտոարժույթի փլուզման մի քանի պատճառ են տեսնում։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T12:29+0400
2026-02-06T12:29+0400
2026-02-06T12:30+0400
բիթքոին
գին
ամն
բորսա
շուկա
կրիպտոարժույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94142715_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d2014224e53fa0cc0923aa1c556e5084.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը` 26.7%-ը։ Այս մասին են վկայում աճուրդների տվյալները: Կրիպտոարժույթների առևտրի ծավալով ամենամեծ բորսայում` «Binance»–ում, Մոսկվայի ժամանակով 7:22-ի դրությամբ բիթքոինը 24 ժամվա ընթացքում նվազել է 9.04%-ով՝ հասնելով 64,806.56 դոլարի:Ավելի վաղ գնանշումները հասել էին 60,000–ի։ 2024 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր ցուցանիշն առաջին անգամ էր իջնել այս մակարդակին։ Այս շաբաթվա ընթացքում գինը իջել է 16.2%-ով։Շուկայի մասնակիցներն այս կրիպտոարժույթի փլուզման մի քանի պատճառ են տեսնում։ Այն, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշել է տոկոսադրույքը թողնել նախկին մակարդակին, և որ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածու Քևին Ուորշին։ «Ուորշը համարվում է դրամային խիստ քաղաքականության կողմնակից, ուստի ներդրողները վախենում են լարվածությունից»,– գրում է «Ъ-Инвестиций»–ը։ Բացասական տրամադրություններ է ավելացրել նաև «Microsoft»-ի զեկույցը, որը սրել է մտահոգությունները ֆոնդային շուկայում արհեստական բանականության «փուչիկի» ձևավորման վերաբերյալ և խթանել տեխնոլոգիական ոլորտի վաճառքները։ ՏՏ բաժնետոմսերի գների անկումը ազդել է ֆոնդային ինդեքսների դինամիկայի վրա։«Ուորշին ընկալում են որպես բարձր իրական տոկոսադրույքների և հաշվեկշռի արագացված կրճատման կողմնակից, ինչը նշանակում է ավելի թանկ փող և ավելի ցածր ավելորդ լիկվիդայնություն ռիսկային ակտիվների համար։ Այս ֆոնին դոլարի ինդեքսը ամրապնդվեց, իսկ ռիսկի նկատմամբ պահանջարկը նվազեց», – պարզաբանել է «Cryptorg» ավտոմատացված առևտրային ծառայության վերլուծաբան Դմիտրի Սավինցևը։«Tehnobit» ընկերության (ծրագրային ապահովում է մշակում մայներների համար) ղեկավար Ալեքսանդր Պերեսիչանի խոսքով` բիթքոինի արժեքի վրա ազդել է հունվարի 31-ին ԱՄՆ կառավարության մասնակի փակումը։ Նրա խոսքով` շաթդաունի պատճառով մասնակիցները զրկվում են օպերատիվ տեղեկատվության հասանելիությունից, այդ պատճառով շատերը փորձում են պատրաստվել անորոշության աճին։«Ներդրողները տնտեսական տվյալներ չեն ստանա գնաճի և գործազրկության վերաբերյալ, իսկ առանց դրանց դժվար է հասկանալ` ինչ է կատարվում տնտեսությունում», – նշում է փորձագետը:Բացի այդ, ռիսկային ակտիվների պահանջարկը նվազել է Իրանի և ԱՄՆ-ի միջև սրվող հակամարտության ֆոնին: Պերեսիչանի խոսքով` ռազմական գործողությունների սպառնալիքը մեծացնում է անորոշությունը. ներդրողները վախենում են նավթի գների բարձրացումից ու հաջորդիվ գնաճի արագացումից, ինչը կարող է դրամավարկային քաղաքականության խստացում պահանջել։ՀՀ-ում 1 տարով հետաձգվել է կրիպտոարժույթի կանխիկ վաճառքի արգելքը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94142715_180:0:2911:2048_1920x0_80_0_0_7ac38edc8326e72c4e9929ea19736376.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բիթքոին, գին, ամն, բորսա, շուկա, կրիպտոարժույթ
բիթքոին, գին, ամն, բորսա, շուկա, կրիպտոարժույթ
Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը. շուկայի վերլուծություն
12:29 06.02.2026 (Թարմացված է: 12:30 06.02.2026) Շուկայի մասնակիցներն այս կրիպտոարժույթի փլուզման մի քանի պատճառ են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը` 26.7%-ը։ Այս մասին են վկայում աճուրդների տվյալները: Կրիպտոարժույթների առևտրի ծավալով ամենամեծ բորսայում` «Binance»–ում, Մոսկվայի ժամանակով 7:22-ի դրությամբ բիթքոինը 24 ժամվա ընթացքում նվազել է 9.04%-ով՝ հասնելով 64,806.56 դոլարի:
Ավելի վաղ գնանշումները հասել էին 60,000–ի։ 2024 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր ցուցանիշն առաջին անգամ էր իջնել այս մակարդակին։ Այս շաբաթվա ընթացքում գինը իջել է 16.2%-ով։
Շուկայի մասնակիցներն այս կրիպտոարժույթի փլուզման մի քանի պատճառ են տեսնում։ Այն, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշել է տոկոսադրույքը թողնել նախկին մակարդակին, և որ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածու Քևին Ուորշին։ «Ուորշը համարվում է դրամային խիստ քաղաքականության կողմնակից, ուստի ներդրողները վախենում են լարվածությունից»,– գրում է «Ъ-Инвестиций»–ը։ Բացասական տրամադրություններ է ավելացրել նաև «Microsoft»-ի զեկույցը, որը սրել է մտահոգությունները ֆոնդային շուկայում արհեստական բանականության «փուչիկի» ձևավորման վերաբերյալ և խթանել տեխնոլոգիական ոլորտի վաճառքները։ ՏՏ բաժնետոմսերի գների անկումը ազդել է ֆոնդային ինդեքսների դինամիկայի վրա։
«Ուորշին ընկալում են որպես բարձր իրական տոկոսադրույքների և հաշվեկշռի արագացված կրճատման կողմնակից, ինչը նշանակում է ավելի թանկ փող և ավելի ցածր ավելորդ լիկվիդայնություն ռիսկային ակտիվների համար։ Այս ֆոնին դոլարի ինդեքսը ամրապնդվեց, իսկ ռիսկի նկատմամբ պահանջարկը նվազեց», – պարզաբանել է «Cryptorg» ավտոմատացված առևտրային ծառայության վերլուծաբան Դմիտրի Սավինցևը։
«Tehnobit» ընկերության (ծրագրային ապահովում է մշակում մայներների համար) ղեկավար Ալեքսանդր Պերեսիչանի խոսքով` բիթքոինի արժեքի վրա ազդել է հունվարի 31-ին ԱՄՆ կառավարության մասնակի փակումը։ Նրա խոսքով` շաթդաունի պատճառով մասնակիցները զրկվում են օպերատիվ տեղեկատվության հասանելիությունից, այդ պատճառով շատերը փորձում են պատրաստվել անորոշության աճին։
«Ներդրողները տնտեսական տվյալներ չեն ստանա գնաճի և գործազրկության վերաբերյալ, իսկ առանց դրանց դժվար է հասկանալ` ինչ է կատարվում տնտեսությունում», – նշում է փորձագետը:
Բացի այդ, ռիսկային ակտիվների պահանջարկը նվազել է Իրանի և ԱՄՆ-ի միջև սրվող հակամարտության ֆոնին: Պերեսիչանի խոսքով` ռազմական գործողությունների սպառնալիքը մեծացնում է անորոշությունը. ներդրողները վախենում են նավթի գների բարձրացումից ու հաջորդիվ գնաճի արագացումից, ինչը կարող է դրամավարկային քաղաքականության խստացում պահանջել։