https://arm.sputniknews.ru/20260206/baqun-patrast-e-ognel-vor-larvatsutjuny-verana-alievyirani-pashtpanutjan-nakhararin-98502325.html
Բաքուն պատրաստ է օգնել, որ լարվածությունը վերանա. Ալիևը` Իրանի պաշտպանության նախարարին
Բաքուն պատրաստ է օգնել, որ լարվածությունը վերանա. Ալիևը` Իրանի պաշտպանության նախարարին
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները և անդրադարձել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T13:25+0400
2026-02-06T13:25+0400
2026-02-06T13:26+0400
բաքու
իլհամ ալիև
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98502137_0:0:1661:934_1920x0_80_0_0_a687637774eeea1aca1606c2433ad2e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է օգնել Իրանի շուրջ լարվածության վերացման հարցում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին Իլհամ Ալիևն ասել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ։Ալիևը նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։Ադրբեջանը, նրա խոսքով, մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը։ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու ուղղությամբ. ՎենսՀաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ խաղաղություն է հաստատվել Հարավային Կովկասում»։ Նա վստահություն է հայտնել, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։Նշենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, Մասկատում բանակցություններ տեղի կունենան Իրանի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների միջև։Արաղչին արդեն Օմանում է, որտեղ բանակցություններ են սպասվում ԱՄՆ–ի ներկայացուցիչների հետԱվելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
բաքու
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98502137_205:0:1450:934_1920x0_80_0_0_957a2080e73daf86e9b920dd7c56ee9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, իլհամ ալիև, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն
բաքու, իլհամ ալիև, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն
Բաքուն պատրաստ է օգնել, որ լարվածությունը վերանա. Ալիևը` Իրանի պաշտպանության նախարարին
13:25 06.02.2026 (Թարմացված է: 13:26 06.02.2026) Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները և անդրադարձել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է օգնել Իրանի շուրջ լարվածության վերացման հարցում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին Իլհամ Ալիևն ասել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ադրբեջանը, նրա խոսքով, մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ խաղաղություն է հաստատվել Հարավային Կովկասում»։ Նա վստահություն է հայտնել, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, Մասկատում բանակցություններ տեղի կունենան Իրանի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների միջև։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»: