https://arm.sputniknews.ru/20260206/araghchin-arden-omanum-e-vortegh-banakcutjunner-en-spasvum-amn-nerkajacucichneri-het-98491858.html
Արաղչին արդեն Օմանում է, որտեղ բանակցություններ են սպասվում ԱՄՆ–ի ներկայացուցիչների հետ
Արաղչին արդեն Օմանում է, որտեղ բանակցություններ են սպասվում ԱՄՆ–ի ներկայացուցիչների հետ
Sputnik Արմենիա
Հիմա բանակցում են Իրանի և Օմանի արտգործնախարարները։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T11:26+0400
2026-02-06T11:26+0400
2026-02-06T11:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
աբբաս արաղչի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98490678_0:70:1280:790_1920x0_80_0_0_fa161a9e4f0a08cf04521e1814edc6a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Օման։ Լուրը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տելեգրամյան ալիքում։Այսօր՝ փետրվարի 6-ին, Մասկատում բանակցություններ են լինելու ամերիկյան ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։Պայթյունավտանգ է ողջ տարածաշրջանի համար. Լավրովը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման մասինՀիմա Արաղչին հանդիպում է անցկացնում Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային առանցքային հարցեր, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։Օմանն ավանդաբար հանդես է գալիս որպես հարթակ կողմերի միջև երկխոսության համար։ Բանակցությունների օրակարգի և մասնակիցների կազմի վերաբերյալ մանրամասներ պաշտոնապես չեն հրապարակվել։ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու ուղղությամբ. Վենս
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98490678_0:0:1280:961_1920x0_80_0_0_842c1c22da23a0b0766b0aca91d9a795.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն, աբբաս արաղչի, видео, տեսանյութ, տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն, աբբաս արաղչի, видео, տեսանյութ, տեսանյութեր
Արաղչին արդեն Օմանում է, որտեղ բանակցություններ են սպասվում ԱՄՆ–ի ներկայացուցիչների հետ
11:26 06.02.2026 (Թարմացված է: 11:29 06.02.2026) Հիմա բանակցում են Իրանի և Օմանի արտգործնախարարները։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Օման։ Լուրը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տելեգրամյան ալիքում։
Այսօր՝ փետրվարի 6-ին, Մասկատում բանակցություններ են լինելու ամերիկյան ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Հիմա Արաղչին հանդիպում է անցկացնում Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային առանցքային հարցեր, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։
Օմանն ավանդաբար հանդես է գալիս որպես հարթակ կողմերի միջև երկխոսության համար։ Բանակցությունների օրակարգի և մասնակիցների կազմի վերաբերյալ մանրամասներ պաշտոնապես չեն հրապարակվել։