https://arm.sputniknews.ru/20260206/amulsari-vosku-hanqi-shahagvortsman-hamar-katarvel-e-550-mln-dvolari-nerdrum-papvojan-98499123.html
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի արդեն այս տարի. Պապոյան
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի արդեն այս տարի. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ... 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T13:01+0400
2026-02-06T13:01+0400
2026-02-06T15:26+0400
ամուլսար
ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
գևորգ պապոյան
«այգ-1» արևային կայան
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/86/13258639_0:53:1000:616_1920x0_80_0_0_13440713ec8455b1250f720f1a262ba5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:Նախարարը նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի:Նշենք, որ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել«Այգ-1»–ը կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի շահագործումը նախատեսվում էր 2025-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/86/13258639_54:0:946:669_1920x0_80_0_0_efe780fcfb39c5c0c3ee170911847fcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, գևորգ պապոյան, «այգ-1» արևային կայան, էկոնոմիկայի նախարարություն
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, գևորգ պապոյան, «այգ-1» արևային կայան, էկոնոմիկայի նախարարություն
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի արդեն այս տարի. Պապոյան
13:01 06.02.2026 (Թարմացված է: 15:26 06.02.2026) ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:
Նախարարը նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։
Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:
Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի:
Նշենք, որ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։
«Այգ-1»–ը կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի շահագործումը նախատեսվում էր 2025-ին: