00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել

© Photo : press office of the Territorial Administration and Infrastructure of RAԵրևանյան լճի վրա կառուցված արևային կայանը
Երևանյան լճի վրա կառուցված արևային կայանը - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Բաժանորդագրվել
Այդպիսի կայանները ավելի արագ են սառչում և դրա շնորհիվ ավելի արդյունավետ են աշխատում (մոտավորապես նոութբուքների նման):
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Երևանյան լճի լողացող արևային կայանը 11 ամիս փորձնական ռեժիմով աշխատելուց հետո էլեկտրաէներգիա գեներացնելու լիցենզիա է ստացել: Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Կայանը կառուցվել է Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որը ցանկանում է երկրի էներգետիկայում նոր տեխնոլոգիա ներդնել (լողացող կայանը առաջինն է դարձել ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում): Առանձնահատկությունն այն է, որ ջրի վրա վահանակներն ավելի արագ են սառչում (սա կարևոր է, քանի որ գերտաքացման դեպքում դրանց արդյունավետությունը նվազում է):
Երևանում բացվել է առաջին լողացող արևային կայանը. ե՞րբ կմիացվի էլցանցին
Ծրագրի իրականացման վաղ փուլում հիմնադրամի գնահատումը ցույց էր տալիս, որ կայանը կարող է տարեկան արտադրել մոտ 250 հազար կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչ և նախագծի ղեկավար Տիգրան Կարապետյանը, իրական ծավալը սպասվածից շատ չէր տարբերվում (հաշվի առնելով, որ կայանը աշխատել է ոչ ամբողջ տարին)։
Հայկական շուկայի չափանիշներով` կայանում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բավականին բարձր է։ Այն կառուցել են Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհով, որն էլ որպես նախագծի մշակող ընտրել է ֆրանսիական Nepsan ընկերությանը։ Վերջինս ընտրել է եվրոպական բաղադրիչներ, այսինքն՝ որակյալ, բայց ոչ շատ էժան։
Պակաս թանկ անալոգների դեպքում, Կարապետյանի խոսքով, նման կայանների ֆինանսական արդունավետությունը գրեթե համեմատելի է ցամաքային կայանների հետ։ Ճիշտ է, այդ սարքավորումներին գնի հաշվին նաև երաշխիքային ժամկետ է նշվում։
«Ֆրանսիացիները լողացող կայանների փորձ ունեն, իսկ մեզ համար դա նորություն է։ Դրա համար էլ նրանք առաջարկեցին նախագիծը, մենք էլ կայանը նրանց հսկողության տակ տեղադրեցինք։ Հիմա, երբ անհրաժեշտ է լինում, նրանք առցանց ռեժիմով մեզ խորհրդատվություն են տրամադրում»,-հավելեց մասնագետը։
Հաշվի առնելով, որ նախագիծը ոչ առևտրային է, պետությունը դրա համար արտոնյալ պայմաններ է նախատեսել. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտավոր են 20 տարվա ընթացքում երաշխավորված կերպով կայանից գնել ամբողջ էներգիան ֆիքսված սակագնով (որը նույնպես շուտով կհաստատվի):
Նախկինում նման ռեժիմ բոլոր արևային կայաններին էր առաջարկվում, հետագայում (երբ հանրապետությունում դրանք բավականին շատացան) դադարեցին նման երաշխիք տալ նոր նախագծերին (գործողների համար այն թողնելով)։ Այս կայանը արտոնություն կստանա շահույթ չհետապնդող կայանների համար նախատեսված բացառության տեսքով (դրան հատկացվել է 15 մեգավատ գումարային քվոտա)։
ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը
Ինչ վերաբերում է էկոլոգիական ազդեցությանը, ապա կայանը կառուցված է այնպես, որ լճից «աղբ չի հավաքում» (այն հիմնականում ավելի հեռու է քշում՝ դեպի ափ)։ Կայանի տեխնիկների համար աշխատանք են ավելացնում միայն ճայերը․ նրանց համար կայանի հարթակն ու այնտեղ տանող ճանապարհը «պահեստային խցիկի» նման մի բան են դարձել։ Թռչունները լճից «որսում են» ցանկացած փայլուն բան և գտածոները կուտակում են հարթակում։
«Եթե կայանը մաքրելու կարիք է լինում, ապա հիմնականում ճայերի «գործունեությունից»՝ այս աղբից և ծերտից»։ Թռչունները, ինչպես և կրծողներն ու մյուս կենդանիները, պաշտպանված են հոսանքի հարվածներից․ հաղորդիչ տարրերը հենց նման դեպքերի համար ունեն հուսալի մեկուսացում»,-նշեց Կարապետյանը։
Միջազգային դոնորները առհասարակ հետաքրքրված են նոր` լողացող կայանների ֆինանսավորմամբ` հատկապես հաշվի առնելով այն, որ նախագծի համար տեղ ընտրելիս հիմնադրամը ֆրանսիացիների հետ միասին մոտավոր գնահատականներ է կազմել երկու այլ ավազանների՝ Ապարանի և Ազատի ջրամբարների համար: Բայց կոնկրետ նախագծեր դեռ չեն քննարկվում։
Գործող նախագծի օգտին կարող է աշխատել նաև ամենասկզբում մեր նշած առանձնահատկության (առավել արդյունավետ աշխատանք՝ հովացման հաշվին) մանրամասն ուսումնասիրությունը (առայժմ այն չի անցկացվել)։ Այդպիսի ուսումնասիրությունների համար Հիմնադրամը պատրաստ է աշխատել տեխնիկական բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։
Հայաստանում արևային կայան կկառուցվի, որը կլինի խոշորագույնը. պայմանագիրն արդեն կնքվել է
Նշենք, որ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով (այս տարվա վերջին հասանելի տվյալները) Հայաստանում արևային էլեկտրակայաններն արտադրել են շուրջ 73 մլն կվտ/ժամ էներգիա։ Դա երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 3%-ն է:
Լրահոս
0