https://arm.sputniknews.ru/20260206/alen-simvonjany-hajc-e-nerkajacrel-rvobert-qvocharjani-dem-na-3-pahanj-uni-98510350.html
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ նա 3 պահանջ ունի
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ նա 3 պահանջ ունի
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ ներողություն խնդրի։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T15:04+0400
2026-02-06T15:04+0400
2026-02-06T15:05+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82810188_0:0:1600:901_1920x0_80_0_0_bce995d01b9d59dbb8f5cfd28b63f06e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Ալեն Սիմոնյանը դեռ հունվարի 29-ին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին դատի է տալու իրեն վիրավորելու համար ու գումար է պահանջելու։ Նա նշել էր, որ այդ դրանից գումար է հատկացնելու «Մարտի 1-ի» և «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակի հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու համար։Սիմոնյանը պահանջում է, որ հայտարարությունը վերնագրվի հետևյալ կերպ՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրվի այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամուլի ասուլիսին կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:Հայցում, որպես երկրորդ պահանջ, նշվում է այն, որ Քոչարյանից հօգուտ Սիմոնյանի պետք է բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ԱԺ նախագահի երրորդ պահանջն էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձվի ընդհանուր 530 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000–ը` փաստաբանի վարձատրության գումար, 50 000–ը` պետական տուրքի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82810188_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9f4e390dba97a72764cf175a773ccdbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, ալեն սիմոնյան, ռոբերտ քոչարյան
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ նա 3 պահանջ ունի
15:04 06.02.2026 (Թարմացված է: 15:05 06.02.2026) Ալեն Սիմոնյանը պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ ներողություն խնդրի։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ալեն Սիմոնյանը դեռ հունվարի 29-ին
հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին դատի է տալու իրեն վիրավորելու համար ու գումար է պահանջելու։ Նա նշել էր, որ այդ դրանից գումար է հատկացնելու «Մարտի 1-ի» և «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակի հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու համար։
«Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պարտավորեցնել հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ կերպ` տեղադրել հայտարարություն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Քոչարյանի էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն 5 աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում»,- նշվում է հայցի մեջ։
Սիմոնյանը պահանջում է, որ հայտարարությունը վերնագրվի հետևյալ կերպ՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրվի այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամուլի ասուլիսին կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
Հայցում, որպես երկրորդ պահանջ, նշվում է այն, որ Քոչարյանից հօգուտ Սիմոնյանի պետք է բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
ԱԺ նախագահի երրորդ պահանջն էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձվի ընդհանուր 530 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000–ը` փաստաբանի վարձատրության գումար, 50 000–ը` պետական տուրքի: