00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրապարակավ պետք է ներողություն խնդրի». Ալեն Սիմոնյանը որոշել է դատի տալ Ռոբերտ Քոչարյանին

© SputnikԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական հայց ներկայացնել, որպեսզի Քոչարյանը հրապարակավ ներողություն խնդրի այսօր կայացած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի համար։ Սիմոնյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Քոչարյանին հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, խոսելով բանակի մասին, հիշում են, որ ամենավատ վիճակը եղել է Քոչարյանի նախագահության տարիներին, և մեջբերեց Ալեն Սիմոնյանի`իր ծառայության ժամանակ բանակում տիրող «բարդակի» մասին խոսքերը։ Քոչարյանը նշեց` զարմանում է, թե ինչպես է լրագրողը Ալեն Սիմոնյանի ասածներին լուրջ վերաբերվում, քանի որ «Էդ մարդը ինչ ասես դուրս է տալիս»։ «Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն»,– ասաց Քոչարյանը։
Ալեն Սիմոնյանն էլ որոշել է տեսանյութով պատասխանել Քոչարյանին` նշելով, որ ինքը միայնակ չի ծառայել Հոկտեմբերյանում, իր հետ եղել է առնվազն 1250 մարդ։
«Եվ այդ կազմը ամեն 6 ամիսը մեկ համալրվում էր նոր մարդկանցով, և միակ տեղը չէր Հոկտեմբերյանի զորամասը, որտեղ ուտելիքի խնդիրներ կային։ Չեմ մանրանում, այդ մասին գիտեն այն մարդիկ, ովքեր ծառայել են այդ տարիներին... Քոչարյանն իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան»,– ասում ԱԺ նախագահը տեսանյութում։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 28–ին Բանակի օրվա առթիվ հղած իր ուղերձում նշել էր` ցավով է արձանագրում, որ անցնող շուրջ 8 տարիներին Հայաստանում ամեն ինչ արվել է տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Ավելի ուշ` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել՝ անդրադառնալով Քոչարյանի ձևակերպումներին։ Նա նշել էր, որ Քոչարյանն ընդհանրապես իրավունք չունի խոսելու բանակի մասին, քանի որ հենց Քոչարյանն ու նրա շրջապատն են այդ մարտունակ բանակը վերածել կոռուպցիայի ճիրանի։
Սիմոնյանը նշել էր, որ 2000-2002 թվականներին է ծառայել այդ «մարտունակ բանակում», որը կատարյալ «բարդակ» էր։
Լրահոս
0