https://arm.sputniknews.ru/20260205/hajastany-chi-kartsum-te-petq-e-durs-ga-eatmic--alen-simvonjany-sergej-lavrvovin-98435135.html
Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին
Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարող է գտնվել լուծում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T14:57+0400
2026-02-05T14:57+0400
2026-02-05T15:18+0400
ալեն սիմոնյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
սերգեյ լավրով
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98435495_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a77b320a7f119fc218180e9db3b38cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այսօր ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ–ի` ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը։Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական միության վերածվելու փաստը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց է երկիրը տեսնում ԵՄ կազմում։ՀՀ–ն դիմել է ԵՄ-ին, որ օգնի «ընտրություններին արտաքին միջամտության» դեմ պայքարում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98435495_36:0:1500:1098_1920x0_80_0_0_1dc4518f86f4f258e7355029f2593072.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն
ալեն սիմոնյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն
Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին
14:57 05.02.2026 (Թարմացված է: 15:18 05.02.2026) Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարող է գտնվել լուծում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այսօր ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ–ի` ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական միության վերածվելու փաստը։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Կարծում ենք` կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի կողմերին», - ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց է երկիրը տեսնում ԵՄ կազմում։