https://arm.sputniknews.ru/20260205/hajastany-petq-e-hashvi-arni-vor-em-n-veratsvum-e-rdi-nkatmamb-agresiv-dashinqi-overchuk-98414814.html
Հայաստանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ՌԴ–ի նկատմամբ ագրեսիվ դաշինքի. Օվերչուկ
Հայաստանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ՌԴ–ի նկատմամբ ագրեսիվ դաշինքի. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T09:18+0400
2026-02-05T09:18+0400
2026-02-05T09:33+0400
ալեքսեյ օվերչուկ
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367673_0:98:2976:1771_1920x0_80_0_0_ecb486b5eda522f460127c69541a2086.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը ռազմաքաղաքական միության է վերածվում, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Նրա խոսքով՝ կարևոր է, որ Երևանը գիտակցի, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։«Արդյոք հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը։ Հավանաբար նաև այս հարցը պետք է իրենց տան», – հավելել է նա։Օվերչուկը հայտարարել է նաև, որ Հայաստանը հասկանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի կարևորությունը, դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա։Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Հայաստանում բավականին մեծ թվով մարդիկ կան, այդ թվում՝ երկրի ղեկավարության կազմում, որոնք ցանկանում են մերձենալ Եվրամիության հետ։«Նրանք բացարձակ իրատես են այս հարցում և հասկանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի կարևորությունը իրենց երկրի բարեկեցության համար։ Հասկանալի ձգտում կա՝ դիվերսիֆիկացնելու սեփական տնտեսությունը, առևտրային կապերը։ Դա ևս հասկանալի է, նորմալ ցանկություն է, երբ երկիրն ուզում է զարգացնել կապերը այլ երկրների հետ, դրան ևս պետք է համապատասխանաբար վերաբերվել», – ասել է նա։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է ԵՄ կազմում։ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367673_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5df55226457945d0043ddcbd666507d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Հայաստանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ՌԴ–ի նկատմամբ ագրեսիվ դաշինքի. Օվերչուկ
09:18 05.02.2026 (Թարմացված է: 09:33 05.02.2026) ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը ռազմաքաղաքական միության է վերածվում, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Երևանը գիտակցի, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։
«Արդյոք հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը։ Հավանաբար նաև այս հարցը պետք է իրենց տան», – հավելել է նա։
Օվերչուկը հայտարարել է նաև, որ Հայաստանը հասկանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի կարևորությունը, դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա։
«Եվրասիական միությունը Հայաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերն է և մոտ ապագայում կմնա այդպիսին։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Հայաստանում բավականին մեծ թվով մարդիկ կան, այդ թվում՝ երկրի ղեկավարության կազմում, որոնք ցանկանում են մերձենալ Եվրամիության հետ։
«Նրանք բացարձակ իրատես են այս հարցում և հասկանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի կարևորությունը իրենց երկրի բարեկեցության համար։ Հասկանալի ձգտում կա՝ դիվերսիֆիկացնելու սեփական տնտեսությունը, առևտրային կապերը։ Դա ևս հասկանալի է, նորմալ ցանկություն է, երբ երկիրն ուզում է զարգացնել կապերը այլ երկրների հետ, դրան ևս պետք է համապատասխանաբար վերաբերվել», – ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է ԵՄ կազմում։