https://arm.sputniknews.ru/20260114/hajastany-eatmum-kmna-ajnqan-vorqan-da-hnaravvor-klini-pashinjan-97729077.html
Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան
Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` երբ ԵԱՏՄ–ում մնալու և ԵՄ–ին անդամագրվելու անհամատեղելիության անհնարինություն արձանագրվի, կառավարությունը ՀՀ քաղաքացիների հետ կկայացնի... 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T12:49+0400
2026-01-14T12:49+0400
2026-01-14T13:37+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97156273_0:138:1500:982_1920x0_80_0_0_005822f609c8d5a0cc5af62ad4755c2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Այդ մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ։Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չեն կարող լինել և՛ԵՄ, և՛ԵԱՏՄանդամ։Փաշինյանը նաև կարևորեց Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին 2025 թվականին ԱԺ–ում ընդունված օրենքը։«Սա անկյունաքարային նշանակություն ունի առաջին հերթին մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման ու ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության ընկալումն այս հարցում. արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ` այո, աներկբա և միանշանակ։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, ու նախորդող շրջանի փորձը դա ցույց տվեց, որ երկրին չեն ընդունում Եվրամիություն, քանի դեռ տվյալ երկիրը չի համապատասխանել ԵՄ չափանիշներին»,– ընդգծեց նա։Վարչապետի խոսքով` ՀՀ ռազմավարությունն այն է, որ հստակ պետք է գնան նրան, որ երկիրը համապատասխանի ԵՄ չափանիշներին։ Ըստ նրա` երբ սա տեղի ունենա, ապա կգա քաղաքական որոշում կայացնելու պահը։ՀՀ–ն դիմել է ԵՄ-ին, որ օգնի «ընտրություններին արտաքին միջամտության» դեմ պայքարումՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97156273_31:0:1364:1000_1920x0_80_0_0_7f2d39500513d7d62de06ca42bbf0819.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, նիկոլ փաշինյան
Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան
12:49 14.01.2026 (Թարմացված է: 13:37 14.01.2026) ՀՀ վարչապետի խոսքով` երբ ԵԱՏՄ–ում մնալու և ԵՄ–ին անդամագրվելու անհամատեղելիության անհնարինություն արձանագրվի, կառավարությունը ՀՀ քաղաքացիների հետ կկայացնի որոշում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Այդ մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ։
Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չեն կարող լինել և՛ԵՄ, և՛ԵԱՏՄանդամ։
«Հիմա այլ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա, որ այս ճանապարհով գնանք, և լինել ԵԱՏՄ անդամ։ Մենք հիմա այդ տարածքի մեջ ենք։ Մենք ձև չենք անում, մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք ԵՄ ճանապարհով, սակայն մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ու դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար, այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր լինի, մենք կշարունակենք մնալ նաև ԵԱՏՄ անդամ։ Երբ անհամատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նաև կարևորեց Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին 2025 թվականին ԱԺ–ում ընդունված օրենքը։
«Սա անկյունաքարային նշանակություն ունի առաջին հերթին մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման ու ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության ընկալումն այս հարցում. արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ` այո, աներկբա և միանշանակ։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, ու նախորդող շրջանի փորձը դա ցույց տվեց, որ երկրին չեն ընդունում Եվրամիություն, քանի դեռ տվյալ երկիրը չի համապատասխանել ԵՄ չափանիշներին»,– ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով` ՀՀ ռազմավարությունն այն է, որ հստակ պետք է գնան նրան, որ երկիրը համապատասխանի ԵՄ չափանիշներին։ Ըստ նրա` երբ սա տեղի ունենա, ապա կգա քաղաքական որոշում կայացնելու պահը։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն
ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։