00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմախոսներին կարգելե՞ն ընտրություններին մասնակցել ֆինանսի պատճառով. Գալյանի պատասխանը

© SputnikՍրբուհի Գալյան
Սրբուհի Գալյան - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026
Բաժանորդագրվել
Դեռ հոկտեմբերին ՀՀ վարչապետը խոսել էր ֆինանսավորման թափանցիկության խնդիր ունեցող ուժերին ընտրություններին թույլ չտալու հնարավորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը բավականին հստակ կարգավորված է օրենսդրության տեսանկյունից, և այդ կապակցությամբ լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն չկա: Նա այդ մասին ասաց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Մենք նախարարից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ իշխանությունը ֆինանսական թափանցիկության բացակայության պատրվակով թույլ չտա ընդդիմադիր ուժերին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Նախարարը նշեց, որ դեռևս նախորդ տարի ընդունվել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը կարգավորող օրենսդրական փոփոխություններ: Ընդունման գործընթացում ընդդիմության հետ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ՝ կոնսենսուս ապահովելու նպատակով։
«Մենք ունենք բազմաթիվ կարգավորումներ թափանցիկության հարցում. դա ընդամենը մեկ բանկային հաշիվ ունենալու անհրաժեշտությունն է, ինչպես նաև այդ կուսակցություններին նվիրատվությունների առավելագույն թույլատրելի շեմն է, հաշվետվություն, հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այլն: Բայց կա մի քանի բաց հարց, որոնց հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները այժմ սեղանին են դրված»,- նշեց նախարարը:
Գալյանը ոչ նպատակահարմար համարեց այս ոլորտում լրացուցիչ փոփոխությունները, որպեսզի խուսափեն այնպիսի իրավիճակից, երբ առանձին ուժեր կզկրվեն մասնակցության հնարավորությունից։ Եթե անգամ առկա օրենսդրական փոփոխություններն էլ ընդունվեն մինչև ընտրությունները, ապա նախարարը վստահեցրեց, որ խաղի կանոնները չեն փոխվի։
Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ ֆինանսական թափանցիկության պահանջներին չհամապատասխանող կուսակցությունները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Լրահոս
0