https://arm.sputniknews.ru/20260203/vat-parvoghin-mi-ban-khangarum-e-serzh-sargsjany-hapk-in-ughghvats-meghadranqneri-masin-98360460.html
Վատ պարողին մի բան խանգարում է․ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների մասին
Վատ պարողին մի բան խանգարում է․ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իր ղեկավարման տարիներին Հայաստանը ոչ միայն կազմակերպության անդամներից է սպառազինություն ձեռք բերել, այլև արևմտյան երկրներից։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T18:11+0400
2026-02-03T18:11+0400
2026-02-03T18:12+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սերժ սարգսյան
զենք
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94958629_0:57:1600:957_1920x0_80_0_0_702c97280fa9a8582bfb86b12d317712.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։Ինչ վերաբերում է Փաշինյանի դիտարկմանը, թե տարբեր երկրների խուսափել են Հայաստանին զենք վաճառել՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը դա համարում է գործընթացի չիմացության արդյունք։ Նա նշեց՝ ցանկացած երկրից զենք ձեռք բերելիս համապատասխան հավաստիացում ես տալիս զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։«Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ, չիմացության արդյունք է այն, ինչ նա խոսում է»,- հավելեց Սարգսյանը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94958629_124:0:1476:1014_1920x0_80_0_0_09541bb519961ba735c8b77f8952d082.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Վատ պարողին մի բան խանգարում է․ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների մասին
18:11 03.02.2026 (Թարմացված է: 18:12 03.02.2026) ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իր ղեկավարման տարիներին Հայաստանը ոչ միայն կազմակերպության անդամներից է սպառազինություն ձեռք բերել, այլև արևմտյան երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ
մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, Չինաստանից և այլ երկրներից էլ։ Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի դիտարկմանը, թե տարբեր երկրների խուսափել են Հայաստանին զենք վաճառել՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը դա համարում է գործընթացի չիմացության արդյունք։ Նա նշեց՝ ցանկացած երկրից զենք ձեռք բերելիս համապատասխան հավաստիացում ես տալիս զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։
«Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ, չիմացության արդյունք է այն, ինչ նա խոսում է»,- հավելեց Սարգսյանը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։