00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը շնորհավորել է Բանակի օրվա առիթով և կրկին մեղադրել ՀԱՊԿ-ին

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ 2022թ․ ՀՀ-ն գոյաբանական սպառնալիքի առաջ էր, որը հաղթահարվեց 2 իրադարձության արդյունքում՝ Պրահայի պայմանավորվածությամբ և ՀԱՊԿ-ում մեր անդամակցության սառեցմամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով։ Բավականին երկարաշունչ ուղերձում Փաշինյանն անդրադարձել է բանակի վերափոխման ընթացքին՝ ընդգծելով, թե այսօր ունենք բանակ, որը փոխվում և որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։
Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Ըստ նրա՝ այս ամենի համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, իսկ նախկինում դա չի արվել նաև այն պատճառով, որ «սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ։
1.
Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2.
Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար»։
Փաշինյանը բավականին կոշտ է արտահայտվել ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ «2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր»։ (Ի դեպ, արևմտյան երկրները հակամարտության տարիներին զենք չէին վաճառում նաև Ադրբեջանին, որը ՀԱՊԿ անդամ չէ, իսկ Մեծ Բրիտանիան միայն անցած տարի հանեց Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն` խմբ.)։
Ըստ նրա՝ ՀՀ-ի համար գոյաբանական սպառնալիք էր ստեղծվել, և «օրհասական վտանգը» հաղթահարվեց երկու իրադարձության արդյունքում՝ Պրահայում քառակողմ պայմանավորվածությամբ (որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս` խմբ․) և ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելով։
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, ըստ Փաշինյանի՝ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։
Բանակի վերափոխման համատեքստում Փաշինյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման ծրագրին, որի շնորհիվ, ըստ նրա, այսօր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ, իսկ սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1- 2 միլիոն դրամը։ Որպես ձեռքբերում՝ Փաշինյանը նշել է նաև պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը, որը 24 ամսից դարձել է 18 ամիս։ Նրա խոսքով՝ մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով։
«Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, և խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը»,- պնդում է Փաշինյանը։
Ըստ նրա՝ բանակը շարունակաբար ուժեղացվելու է, քանի որ ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
Լրահոս
0