https://arm.sputniknews.ru/20260203/serzh-sargsjany-trampi-ughin-chi-hamarum-taratsashrjanum-khaghaghutjan-erashkhiq-98360179.html
Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք
Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի կարծիքով՝ տնտեսական գործունեությունը կարող է պարզապես ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, իսկ TRIPP-ի մասին ինքը դեռ ամբողջական պատկերացում... 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T18:04+0400
2026-02-03T18:04+0400
2026-02-03T18:04+0400
թրամփի ուղի (tripp)
սերժ սարգսյան
հհ նախագահ սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970070_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4c836134b8c8d9f30812c83f23fcbb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» (TRIPP) չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։ՀՀ երրորդ նախագահը խոստովանեց, որ դեռ մինչև վերջ չի էլ հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը։Նրա խոսքով՝ ռիսկերի մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջական փաստաթուղթը տեսնի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե TRIPP-ն անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյանը նշեց՝ անգամ հայկական բանակին թույլ չտվեցին խաղաղության երաշխավոր լինել, ինչպես կարող է այդ նախագիծը նման դեր ունենալ։«Ցանկացած տնտեսական հարաբերություն, գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, սակայն այն չի խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիքը միայն այն կարող են լինել այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,- ասաց Սերժ Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970070_177:0:1600:1067_1920x0_80_0_0_be057a21db87277fda2532119e147119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան
թրամփի ուղի (tripp), սերժ սարգսյան, հհ նախագահ սերժ սարգսյան
Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք
ՀՀ երրորդ նախագահի կարծիքով՝ տնտեսական գործունեությունը կարող է պարզապես ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, իսկ TRIPP-ի մասին ինքը դեռ ամբողջական պատկերացում չունի։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Թրամփի ուղին» (TRIPP) չի համարում տարածաշրջանում խաղաղության երաշխիք։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։
ՀՀ երրորդ նախագահը խոստովանեց, որ դեռ մինչև վերջ չի էլ հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը։
«Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ խաչմերուկ, բայց ինչպես հայտնի է՝ իրենց ասածները 1 ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ ռիսկերի մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջական փաստաթուղթը տեսնի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե TRIPP-ն անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյանը նշեց՝ անգամ հայկական բանակին թույլ չտվեցին խաղաղության երաշխավոր լինել, ինչպես կարող է այդ նախագիծը նման դեր ունենալ։
«Ցանկացած տնտեսական հարաբերություն, գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, սակայն այն չի խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիքը միայն այն կարող են լինել այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։