Կաթողիկոսը վճռականությամբ կանգնած է` կատարելու իր պարտականությունները. Ջոն Էյբներ
18:24 03.02.2026 (Թարմացված է: 20:46 03.02.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ջոն Էյբների խոսքով` իրենք ՀՀ–ում են հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարերգին Բ–ն ամուր, հաստատուն և վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է վեհափառին։
Ի՞նչ է կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու շուրջ
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապեսկաթողիկոսիդեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդՄկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հունվարի 6-ին Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբների խոսքով` իրենց կազմակերպությունը Հայաստանում է` հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու համար, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։
Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ Հայաստան էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։
«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից։ Մենք շատ ուրախ ենք նրան տեսնել քաջ առողջությամբ, բարձր տրամադրությամբ։ Ի դեպ, արքեպիսկոպոսը մեզ ասաց, որ իր համար մեծ շնորհ է իր ազգին ծառայել բանտախցից։ Զարմանալիորեն նա դրական է տրամադրված՝ վստահ լինելով, որ ի վերջո արդարությունը, հաշտությունը գերիշխելու է Հայաստանում», - ասաց Ջոն Էյբները։
Էյբները նշեց, որ Բագրատ սրբազանն իրենց երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։