https://arm.sputniknews.ru/20260131/rvo-meqenan-aravvotic-hskum-e-surb-astvatsatsin-ekeghecin-ter-psaky-manramasner-e-hajtnum-98274127.html
ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում
ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Հոգևորականները եկեղեցու ներսում պատրաստվում են երեկոյան ժամերգության։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T12:36+0400
2026-01-31T12:36+0400
2026-01-31T13:12+0400
հայաստան
ռազմական ոստիկանություն
ավտոմեքենա
եկեղեցի
տեր պսակ քահանա մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98273451_0:89:1500:933_1920x0_80_0_0_9f2ebaaa39eaab424b2ead018137d797.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին ահազանգում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա ՌՈ մեքենայի լուսանկարը հրապարարկել է ֆեյսբուքյան էջում և նշել, որ ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։Տեր Պսակը նշել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։Հոգևորականը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքը եկեղեցի է եկել քաղաքացիական հագուստով, և ռազմական ոստիկանության ծառայողները գուցե չեն էլ հասկացել, որ ինքը քահանա է ու չեն խոչընդոտել իր մուտքը։Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։Նշենք, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98273451_0:1:1501:1126_1920x0_80_0_0_83563bba8d7763a5bb46adbd7acc788f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռազմական ոստիկանություն, ավտոմեքենա, եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան
հայաստան, ռազմական ոստիկանություն, ավտոմեքենա, եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան
ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում
12:36 31.01.2026 (Թարմացված է: 13:12 31.01.2026) Հոգևորականները եկեղեցու ներսում պատրաստվում են երեկոյան ժամերգության։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին ահազանգում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա ՌՈ մեքենայի լուսանկարը հրապարարկել է
ֆեյսբուքյան էջում և նշել, որ ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ Տեր Պսակը նշել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։
Հոգևորականը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքը եկեղեցի է եկել քաղաքացիական հագուստով, և ռազմական ոստիկանության ծառայողները գուցե չեն էլ հասկացել, որ ինքը քահանա է ու չեն խոչընդոտել իր մուտքը։
«Աննախադեպ վիճակ է սա։ Հիմա մենք եկեղեցու ներսում ենք, պատրաստվում ենք երեկոյան ժամերգության»,- ասաց նա։
Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
Նշենք, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: