00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է. ինչպես խուսափել վարակից

© Sputnik / Evgeny Epachintsev / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող վարակ է:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում ցածր է Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկը։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են»,– ասված է հաղորդագրությունում։
Կենտրոնը նշում է, որ Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է:
Վարակի հիմնական աղբյուրը չղջիկներն են և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիներին, մասնավորապես խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։
Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալայզիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վարակի տարածման առումով բարձր ռիսկային երկրներ են համարվում Կամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թաիլանդը։
Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով` անախտանիշ, սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով, էնցեֆալիտներով, տարբեր նյարդաբանական խանգարումներով։
Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում միրգն օգտագործելուց առաջ լավ լվանալ, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ, օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք, խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ։
Նիպահ վիրուսը չափազանց վտանգավոր է, բայց համավարակի սպառնալիք չկա. Օնիշչենկո
Լրահոս
0