https://arm.sputniknews.ru/20260128/nipah-virusy-chapazanc-vtangavvor-e-bajc-hamavaraki-sparnaliq-chka-onishchenkvo-98184809.html
Նիպահ վիրուսը չափազանց վտանգավոր է, բայց համավարակի սպառնալիք չկա. Օնիշչենկո
Նիպահ վիրուսը չափազանց վտանգավոր է, բայց համավարակի սպառնալիք չկա. Օնիշչենկո
Sputnik Արմենիա
Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահը կարծում է, որ դեռ վաղաժամ է խոսել Նիպահ վիրուսի լայնածավալ տարածման ռիսկի մասին։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T16:52+0400
2026-01-28T16:52+0400
2026-01-28T17:02+0400
վիրուս
վարակ
գենադի օնիշչենկո
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98182182_0:0:1280:720_1920x0_80_0_0_6cda960a8b156317444afbd3851c452a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեև Նիպահ վիրուսը (Nipah henipavirus) չափազանց վտանգավոր է, սակայն համավարակի ներուժ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա - Մինսկ - Աստանա - Բիշքեկ - Երևան - Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։Նշենք, որ Նիպահ վիրուսը բռնկվել է Հնդկաստանում։ Տուժել են Արևմտյան Բենգալիա նահանգի Կալկաթայի շրջանի բուժաշխատողները, որոնք շփվել են հիվանդների հետ։Ինչպես նշեց ակադեմիկոսը, իրականում Նիպահը վիրուսաբաններին բավականին վաղուց է հայտնի. այն առաջին անգամ ի հայտ է եկել 1998-99 թվականներին, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար խնդիրներ է առաջացնում գրեթե ամբողջ Հարավարևելյան Ասիայի տարածքում։ 2009-ից 2025 թվականներին որոշակի «անդորր» էր նկատվում, և ահա Նիպահը կրկին հիշեցրել է իր մասին։Ըստ Գենադի Օնիշչենկոյի՝ Նիպահի այսպես կոչված բնական պահեստը, ինչպես և COVID-19-ի դեպքում, թռչող աղվեսներն են, թռչող շները և այլ թաղանթաթևավորները, որոնք կրում են այս վիրուսը: Վիրուսը փորձում է միջտեսակային պատնեշը հաղթահարել սննդային ճանապարհով (չլվացված մրգերի/բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի, աղտոտված ջրի միջոցով):Փորձագետի խոսքով՝ առկա տեղեկությունների հիման վրա դեռևս վաղաժամ է խոսել Նիպահի լայնածավալ տարածման ռիսկի մասին, ինչպես դա եղավ COVID-ի դեպքում։ Այնուամենայնիվ, պետք է սահմանափակել ուղևորությունները, հատկապես դեպի այն անբարենպաստ վայրեր, որտեղ տեղակայված են վիրուսի բնական օջախները: Խոսքը նախևառաջ Հնդկաստանի որոշ շրջանների մասին է:Ակադեմիկոսի կարծիքով՝ Նիպահ վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելը մեծ խնդիր չի լինի ռուս գիտնականների համար։ Ի տարբերություն գրիպի վիրուսի, որը մեկ սեզոնի ընթացքում կարող է մուտացիայի ենթարկվել և հաղթահարել իմունային պատասխանը, Նիպահն ավելի կայուն է, ինչը, Օնիչշենկոյի խոսքով, լավ է պատվաստանյութի մշակման տեսանկյունից։Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպահ վիրուսն աշխարհում ամենավտանգավորներից մեկն է համարում, դրա դեմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա: Նիպահն առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում, մահացության մակարդակը 40-75 տոկոս է: Վիրուսը տարածվում է թռչող աղվեսների և չղջիկների միջոցով. մարդիկ սովորաբար վարակվում են՝ ուտելով այնպիսի մրգեր, որոնց վրա մնացել է վարակված կենդանու թուքը: Վիրուսը կարող է փոխանցվել նաև ընտանի կենդանիներին: Նիպահը գրեթե չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով և ուղղակի շփում է պահանջում վարակվածի օրգանիզմի հեղուկների հետ:Ռոսպոտրեբնադզորը հունվարի 25-ին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկվում է, և Ռուսաստանի տարածքում հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Ինչպես նշել են գերատեսչությունում, ՌԴ-ում առկա են բավարար քանակությամբ թեստ-համակարգեր լաբորատոր ախտորոշման համար, իսկ պետական սահմանի անցման կետերում գործում է «Պերիմետր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել վարակիչ հիվանդությունների ախտանիշներով քաղաքացիներին և կանխել հիվանդության հետագա տարածումը երկրի տարածքում:ԱՀԿ-ն հայտնել է, որ մերձարևելյան MERS-CoV շնչառական համախտանիշից 4 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98182182_177:0:1137:720_1920x0_80_0_0_d9d9c992fd5f921e9737a1b770581c65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիրուս, վարակ, գենադի օնիշչենկո, տեսանյութ, տեսանյութեր, видео
վիրուս, վարակ, գենադի օնիշչենկո, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նիպահ վիրուսը չափազանց վտանգավոր է, բայց համավարակի սպառնալիք չկա. Օնիշչենկո
16:52 28.01.2026 (Թարմացված է: 17:02 28.01.2026) Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահը կարծում է, որ դեռ վաղաժամ է խոսել Նիպահ վիրուսի լայնածավալ տարածման ռիսկի մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեև Նիպահ վիրուսը (Nipah henipavirus) չափազանց վտանգավոր է, սակայն համավարակի ներուժ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա - Մինսկ - Աստանա - Բիշքեկ - Երևան - Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։
Նշենք, որ Նիպահ վիրուսը բռնկվել է Հնդկաստանում։ Տուժել են Արևմտյան Բենգալիա նահանգի Կալկաթայի շրջանի բուժաշխատողները, որոնք շփվել են հիվանդների հետ։
Ինչպես նշեց ակադեմիկոսը, իրականում Նիպահը վիրուսաբաններին բավականին վաղուց է հայտնի. այն առաջին անգամ ի հայտ է եկել 1998-99 թվականներին, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար խնդիրներ է առաջացնում գրեթե ամբողջ Հարավարևելյան Ասիայի տարածքում։ 2009-ից 2025 թվականներին որոշակի «անդորր» էր նկատվում, և ահա Նիպահը կրկին հիշեցրել է իր մասին։
Ըստ Գենադի Օնիշչենկոյի՝ Նիպահի այսպես կոչված բնական պահեստը, ինչպես և COVID-19-ի դեպքում, թռչող աղվեսներն են, թռչող շները և այլ թաղանթաթևավորները, որոնք կրում են այս վիրուսը: Վիրուսը փորձում է միջտեսակային պատնեշը հաղթահարել սննդային ճանապարհով (չլվացված մրգերի/բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի, աղտոտված ջրի միջոցով):
Փորձագետի խոսքով՝ առկա տեղեկությունների հիման վրա դեռևս վաղաժամ է խոսել Նիպահի լայնածավալ տարածման ռիսկի մասին, ինչպես դա եղավ COVID-ի դեպքում։ Այնուամենայնիվ, պետք է սահմանափակել ուղևորությունները, հատկապես դեպի այն անբարենպաստ վայրեր, որտեղ տեղակայված են վիրուսի բնական օջախները: Խոսքը նախևառաջ Հնդկաստանի որոշ շրջանների մասին է:
«Հնդկաստան մեկնել կարելի է: Բայց այն վայրեր, որտեղ հիվանդությունը կոնկրետ տեղ ունի և դրսևորվում է, իհարկե, չարժե գնալ։ Այս տարվա առաջին երկու շաբաթվա ընթացքում մեր երկրից շուրջ 600 հազար մարդ է մեկնել արտերկիր հանգստանալու: Դա ավելին է, քան 2024 թվականին: Ես հասկանում եմ, երբ գործարարն է մեկնում իր գործերով, նա էկզոտիկ վայրեր այցելելու ժամանակ չունի։ Նա գործնական հարցերը լուծում է հարմարավետ պայմաններում և վերադառնում, և, փառք Աստծո, թող դրանով էլ զբաղվի։ Բայց այլ հարց է, երբ մեկնում է հանգստացող զբոսաշրջիկը, այն էլ մեր զբոսաշրջիկը, որն արհամարհում է սպառնալիքներն ու նախազգուշացումները…»,-ընդգծել է Գենադի Օնիշչենկոն։
Ակադեմիկոսի կարծիքով՝ Նիպահ վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելը մեծ խնդիր չի լինի ռուս գիտնականների համար։ Ի տարբերություն գրիպի վիրուսի, որը մեկ սեզոնի ընթացքում կարող է մուտացիայի ենթարկվել և հաղթահարել իմունային պատասխանը, Նիպահն ավելի կայուն է, ինչը, Օնիչշենկոյի խոսքով, լավ է պատվաստանյութի մշակման տեսանկյունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպահ վիրուսն աշխարհում ամենավտանգավորներից մեկն է համարում, դրա դեմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա: Նիպահն առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում, մահացության մակարդակը 40-75 տոկոս է: Վիրուսը տարածվում է թռչող աղվեսների և չղջիկների միջոցով. մարդիկ սովորաբար վարակվում են՝ ուտելով այնպիսի մրգեր, որոնց վրա մնացել է վարակված կենդանու թուքը: Վիրուսը կարող է փոխանցվել նաև ընտանի կենդանիներին: Նիպահը գրեթե չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով և ուղղակի շփում է պահանջում վարակվածի օրգանիզմի հեղուկների հետ:
Ռոսպոտրեբնադզորը հունվարի 25-ին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկվում է, և Ռուսաստանի տարածքում հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Ինչպես նշել են գերատեսչությունում, ՌԴ-ում առկա են բավարար քանակությամբ թեստ-համակարգեր լաբորատոր ախտորոշման համար, իսկ պետական սահմանի անցման կետերում գործում է «Պերիմետր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել վարակիչ հիվանդությունների ախտանիշներով քաղաքացիներին և կանխել հիվանդության հետագա տարածումը երկրի տարածքում: