https://arm.sputniknews.ru/20260128/rus-ughghapar-ekeghecun-mtahvogum-en-haj-araqelakan-ekeghecu-gvortserin-mijamtelu-pvordzery-98191678.html
Ռուս ուղղափառ եկեղեցուն մտահոգում են Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու փորձերը
Ռուս ուղղափառ եկեղեցուն մտահոգում են Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու փորձերը
Sputnik Արմենիա
Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Եզրաս արքեպսիկոպոսի հետ։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T19:45+0400
2026-01-28T19:45+0400
2026-01-28T20:46+0400
հայաստան
եկեղեցի
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
ռուս ուղղափառ եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98188542_0:0:1280:721_1920x0_80_0_0_eb65051fd133cb30f5e232433f7ad3e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցում անհանգստացած են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են կոպիտ միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ։Նշվում է նաև, որ Եզրաս սրբազանը հյուրին ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի ցուցաբերած համերաշխության համար։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98188542_78:0:1215:853_1920x0_80_0_0_f69e6b9eae4e8bc626d5ac92275eabb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ռուս ուղղափառ եկեղեցի
հայաստան, եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ռուս ուղղափառ եկեղեցի
Ռուս ուղղափառ եկեղեցուն մտահոգում են Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու փորձերը
19:45 28.01.2026 (Թարմացված է: 20:46 28.01.2026) Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Եզրաս արքեպսիկոպոսի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցում անհանգստացած են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են կոպիտ միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ։
«Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը Եզրաս սրբազանին իր աջակցությունն է հայտնել՝ կապված Հայ եկեղեցու նկատմամբ այսօր իրականացվող ճնշումների հետ։ Միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցում խորապես մտահոգված են Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցական գործերին կոպտորեն միջամտելու փորձերով և անընդունելի են համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը»,-նշված է պաշտոնական կայքում։
Նշվում է նաև, որ Եզրաս սրբազանը հյուրին ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի ցուցաբերած համերաշխության համար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։