00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՀ–ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա». Միրզոյանի պատասխանը եվրոպացի պատգամավորին

© Photo : Screenshot / press office of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
Բաժանորդագրվել
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունն արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, բայց նախարարը պնդում է, որ որևէ ճնշում չկա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ԵԽԽՎ նստաշրջանում` պատասխանելով Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։
Եվրոպացի պատգամավորը նախ նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարեկան է, և այն կարևոր դերակատարում ունի ՀՀ անկախության հարցում, այնուհետև հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է փոփոխել եկեղեցին և այս հարցում իր շուրջն է համախմբել մեծ թվով եպիսկոպոսների։ Նա հարցրեց` մի՞թե սա ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չէ։
Ի պատասխան Միրզոյանն ասաց, որ ինքը ցանկանում էր պարզաբանել այս հարցը հենց ԵԽԽՎ–ում։
«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,– նշեց նա։
Միրզոյանը նաև հայտարարեց, որ որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։
«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են»,– ասաց նախարարը։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Լրահոս
0