00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև ընտրություններ այս մթնոլորտը պահվելու է․ քաղտեխնոլոգը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

© Sputnik / Zara MikaՎիգեն Հակոբյան
Վիգեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ եկեղեցու և իշխանությունների ռեսուրսների բալանսը թույլ չի տալիս, որ որևէ կողմ կարողանա արձանագրել իր հաղթանակը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից տարվող արշավը նախընտրական ռազմավարության համատեքստում է։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանը։
«Եկեղեցու դեմ տարվող արշավն ու ստեղծված այս մթնոլորտը կշարունակվեն մինչև ընտրություններ։ Հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելու այս արշավը հենց նախընտրական ստրատեգիայի մեջ է մտնում։ Ուժերի բալանսը, ռեսուրսների բալանսն այսօր թույլ չի տալիս, որ որևէ կողմ (եկեղեցին և իշխանությունը) կարողանա արձանագրել իր հաղթանակը։ Տվյալ պարագայում կարծում եմ, որ ռեսուրսային բալանսն է այդպես ստացվել»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ունենար այդ ռեսուրսը, ապա վաղուց տարբեր մեթոդներով՝ սպառնալով ու ճնշելով՝ կստիպեր, որ վեեհափառն ինքնակամ հրաժարական տա։ Ըստ քաղտեխնոլոգի՝ դա տեղի չի ունենում, քանի որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը բավականին ամուր է կանգնած։ Վստահ է՝ եկեղեցին կարողանում է գտնել այն ռեսուրսները, որ գոնե այս իրավիճակը հավասարակշռությունը պահվի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Լրահոս
0