https://arm.sputniknews.ru/20260125/hajastanum-pvoqr-odanavakajanneri-gvortsarkman-zhamketner-sahmanvats-chen-tken-98058153.html
Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման ժամկետներ սահմանված չեն. ՏԿԵՆ
Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման ժամկետներ սահմանված չեն. ՏԿԵՆ
Sputnik Արմենիա
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունն ուսումնասիրում է փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։ 25.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-25T09:55+0400
2026-01-25T09:55+0400
2026-01-25T10:31+0400
հայաստան
սիսիան
գորիս
օդանավակայան
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80522951_0:84:1600:984_1920x0_80_0_0_e8102e855f36d35c20779b63a693afa5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման կոնկրետ ժամկետներ դեռ չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։2025 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է ինչպես Սյունիքի տարբեր շրջաններում՝ Շինուհայրում, Սիսիանում, այնպես էլ հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանները լեռնային տեղանքում տեղակայված օդանավակայաններ են՝ Զանգեզուրի լեռնաշղթայի և Սյունիքի բարձրավանդակի համեմատաբար բաց հովտային հատվածներում։ Ֆիզիկաաշխարհագրական և լեռնային բարդ պայմանները ձևավորում են եղանակակլիմայական պայմանների արտահայտված բազմաբնույթ ռեժիմ, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն ունի թռիչքների իրականացման և անվտանգության պահպանման վրա։Ըստ գերատեսչության` մասնագիտական վերլուծությունները և եղանակակլիմայական պայմանների համեմատական բնութագրերը ցույց են տալիս, որ «Գորիս» և «Կապան» օդանավակայաններն ունեն ֆիզիկաաշխարհագրական, մթնոլորտի ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ շրջանառության գրեթե նույն պայմանները, հետևաբար նաև թռիչքների համար նույնական են դրանց եղանակակլիմայական պայմանները։Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 2024 թվականին հայտնել էր, որ ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը։
սիսիան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80522951_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1c520c9efc2f698dbe62b96a55a589d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիսիան, գորիս, օդանավակայան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան, սիսիան, գորիս, օդանավակայան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման ժամկետներ սահմանված չեն. ՏԿԵՆ
09:55 25.01.2026 (Թարմացված է: 10:31 25.01.2026) 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունն ուսումնասիրում է փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանում փոքր օդանավակայանների գործարկման կոնկրետ ժամկետներ դեռ չկան։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
2025 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է ինչպես Սյունիքի տարբեր շրջաններում՝ Շինուհայրում, Սիսիանում, այնպես էլ հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող փոքր օդանավակայանների վերագործարկման ու շահագործման հնարավորությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանները լեռնային տեղանքում տեղակայված օդանավակայաններ են՝ Զանգեզուրի լեռնաշղթայի և Սյունիքի բարձրավանդակի համեմատաբար բաց հովտային հատվածներում։ Ֆիզիկաաշխարհագրական և լեռնային բարդ պայմանները ձևավորում են եղանակակլիմայական պայմանների արտահայտված բազմաբնույթ ռեժիմ, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն ունի թռիչքների իրականացման և անվտանգության պահպանման վրա։
Ըստ գերատեսչության` մասնագիտական վերլուծությունները և եղանակակլիմայական պայմանների համեմատական բնութագրերը ցույց են տալիս, որ «Գորիս» և «Կապան» օդանավակայաններն ունեն ֆիզիկաաշխարհագրական, մթնոլորտի ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ շրջանառության գրեթե նույն պայմանները, հետևաբար նաև թռիչքների համար նույնական են դրանց եղանակակլիմայական պայմանները։
«Ներկայում փոքր օդանավակայանների գործարկման ծրագրեր կամ ժամկետներ սահմանված չեն», - եզրափակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 2024 թվականին
հայտնել էր, որ ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը։