00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիսիանի օդանավակայանը կվերագործարկվի

© SputnikՍիսիանի օդանավակայանի թռիչքուղին
Սիսիանի օդանավակայանի թռիչքուղին - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Սիսիանի օդանավակայանի թռիչքուղին
Բաժանորդագրվել
«Սիսիան» և «Գորիս» օդանավակայանների միջև ընտրություն կատարելիս հաշվի են առնվել եղանակային պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ իշխանությունը որոշել է վերագործարկել Սիսիանի օդանավակայանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«ՀՀ ՏԿԵՆ–ի և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը»,– ասված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից նաև նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանների միջև ընտրություն կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ օդանավակայաններից մեկը հանդիսանալու է նաև որպես Կապանի «Սյունիք» օդանավակայանի պահուստային օդանավակայան։
«Ընտրության ժամանակ ուսումնասիրվել են 2 օդանավակայանների եղանակային պայմանները, ինչի արդյունքում պարզվել է, որ Գորիսի օդանավակայանի և Կապանի «Սյունիք» օդանավակայանի եղանակային պայմանները գրեթե նույնն են, իսկ Սիսիանինը` անհամեմատ ավելի բարենպաստ»,– մանրամասնել են նախարարությունից:
ՏԿԵՆ–ը նախատեսում է Սիսիանի օդանավակայանը ներառել քաղաքացիական և ռազմական ավիացիայի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում:
Նշենք, որ սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով թռիչք կատարեց Սիսիանի օդանավակայան՝ սոցցանցի իր էջում գրելով, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար այս օդանավակայանի վերագործարկման հարցը քննարկման փուլում է:
Հիշեցնենք` հուլիսին 19–ին գրել էինք, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ադրբեջանցիները Շամշադինից Երևան էին թռչում. ի՞նչ պատահեց Բերդի օդանավակայանի հետ
Լրահոս
0