https://arm.sputniknews.ru/20260123/valvodja-grigvorjani-spanutjan-mej-meghadrvvoghneri-kalanqy-3-amsvov-erkaradzgvec-98059698.html
Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
Դատարանը մերժեց տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T20:11+0400
2026-01-23T20:11+0400
2026-01-23T21:01+0400
հայաստան
վալոդյա գրիգորյան
սպանություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93943339_0:127:399:351_1920x0_80_0_0_f8b638a004da4b0bbc82b20af9f50a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Դատարանը 3 ամսով երկարաձգեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը։Դատական նիստի ընթացքում Նարեկ Օհանյանը խնդրեց հաշվի առնել իր երեխաների հոգեբանական ծանր վիճակը և իր խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյան դատարանին միջնորդեց տնային կալանք կիրառել, սակայն դատարանը մերժեց։Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93943339_0:115:399:414_1920x0_80_0_0_5ed2e38085f50441218daa31977b63bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատարան
հայաստան, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատարան
Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների կալանքը 3 ամսով երկարաձգվեց
20:11 23.01.2026 (Թարմացված է: 21:01 23.01.2026) Դատարանը մերժեց տնային կալանք կիրառելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Դատարանը 3 ամսով երկարաձգեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը։
Դատական նիստի ընթացքում Նարեկ Օհանյանը խնդրեց հաշվի առնել իր երեխաների հոգեբանական ծանր վիճակը և իր խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։
«Ես և եղբայրս միասին ենք ապրել, ծնողներս շուտ են մահացել։ Փետրվարի 5–ից հետո իմ երեխաները չգիտեն, որ իրենց հոպարը չկա, ու առաջին Նոր տարին նրանք անցկացրել են առանց հոպարի ու ինձ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք իմ երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Ֆինանսականին չեմ ուզում անդրադառնալ, միայն երեխաներիս հոգեբանական վիճակը»,– ասաց Նարեկ Օհանյանը։
Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյան դատարանին միջնորդեց տնային կալանք կիրառել, սակայն դատարանը մերժեց։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին
ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։