https://arm.sputniknews.ru/20260123/qpn-inch-pvopvokhutjunner-e-arajarkum-yntrakan-orensgirq-sahmanadrakan-orenqum-98037558.html
ՔՊ–ն ի՞նչ փոփոխություններ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
ՔՊ–ն ի՞նչ փոփոխություններ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
Sputnik Արմենիա
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը պետք է ընդունվի 24 ժամվա ընթացքում 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T12:19+0400
2026-01-23T12:19+0400
2026-01-23T12:20+0400
հայաստան
ընտրություններ
դիտորդ
օրենք
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93688868_0:0:1600:901_1920x0_80_0_0_c75d882dc303f66e6e056047bbaf269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, որը քննարկում է արտահերթ նիստով և առաջարկում է 2-րդ ընթերցումը կատարել 24 ժամվա ընթացքում։ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը նախագծի հեղինակներից է, նշեց, թե մեծ փոփոխություններ չկան, այլ հստակեցվում են գործող օրենքի նորմերը։Sputnik Արմենիան ուսումնասիրեց նախագիծը և պարզեց, թե կոնկրետ ինչ փոփոխություններ է առաջարկում ՔՊ–ն։ Ըստ այդմ` փոփոխություններով սահմանվում է, որ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններում ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Ինչպես նաև դիտորդական առաքելությունների անունները չեն կարող ասոցացվել թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով։Առաջարկվում է ներդնել, օրինակ, «ֆինանսավորման աղբյուրների և չափերի», «վարքագծի կանոնների» և «ուսուցման» վերաբերյալ պարտադիր պահանջները։Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները դիմում ներկայացնելիս պետք է նշեն դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը: Տեխնիկական փոփոխությունների մեջ է մտնում էլեկտրոնային համակարգով գրանցումը։ Նոր օրենքով սահմանվում է, որ հավատարմագրումն իրականացվում է ԿԸՀ կայքի միջոցով: Տրամադրվում է օգտահաշիվ, իսկ վկայականները գեներացվում են ինքնաշխատ եղանակով: Ընտրություններին դիդորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ–ները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները և հավաստել, որ դիտորդները անցել են համապատասխան ուսուցում:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93688868_17:0:1440:1067_1920x0_80_0_0_8fd06b8c6ececf15fd0e8341d3e6f02b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընտրություններ, դիտորդ, օրենք, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
հայաստան, ընտրություններ, դիտորդ, օրենք, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ՔՊ–ն ի՞նչ փոփոխություններ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
12:19 23.01.2026 (Թարմացված է: 12:20 23.01.2026) «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը պետք է ընդունվի 24 ժամվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, որը քննարկում է արտահերթ նիստով և առաջարկում է 2-րդ ընթերցումը կատարել 24 ժամվա ընթացքում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը նախագծի հեղինակներից է, նշեց, թե մեծ փոփոխություններ չկան, այլ հստակեցվում են գործող օրենքի նորմերը։
«Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունը ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումն է։ Այս նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդները գործում են միայն չեզոք և անաչառ։ Գործող ԸՕ-ն բավարար արդյունավետ իրավական մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պատշաճ վերահսկման և կատարման համար»,- ասաց նա։
Sputnik Արմենիան ուսումնասիրեց նախագիծը և պարզեց, թե կոնկրետ ինչ փոփոխություններ է առաջարկում ՔՊ–ն։ Ըստ այդմ` փոփոխություններով սահմանվում է, որ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններում ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Ինչպես նաև դիտորդական առաքելությունների անունները չեն կարող ասոցացվել թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով։
Առաջարկվում է ներդնել, օրինակ, «ֆինանսավորման աղբյուրների և չափերի», «վարքագծի կանոնների» և «ուսուցման» վերաբերյալ պարտադիր պահանջները։
Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները դիմում ներկայացնելիս պետք է նշեն դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը: Տեխնիկական փոփոխությունների մեջ է մտնում էլեկտրոնային համակարգով գրանցումը։ Նոր օրենքով սահմանվում է, որ հավատարմագրումն իրականացվում է ԿԸՀ կայքի միջոցով: Տրամադրվում է օգտահաշիվ, իսկ վկայականները գեներացվում են ինքնաշխատ եղանակով: Ընտրություններին դիդորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ–ները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները և հավաստել, որ դիտորդները անցել են համապատասխան ուսուցում:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի
վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։