00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունն ԸՕ փոփոխությունների հարցով կդիմի միջազգային կառույցներին

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2026
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը համոզված է, որ իշխանության օգտին գործող դիտորդական առաքելությանը հնարավոր չի լինի զրկել գործունեություն իրականացնելու իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցով կդիմի միջազգային կառույցներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԱԺ–ն այսօր արտահերթ նիստով քննարկեց և առաջին ընթերցմամբ հաստատեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագիծը։ Ըստ այդ նախագծի` դիտորդական առաքելությունների անունները չեն կարող ասոցացվել թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով։
Արծվիկ Մինասյանը ՀՀ-ում գործող դիտորդական առաքելություններին և ԶԼՄ-ներին հորդորեց չլռել ու միջազգային հանրությանը ներկայացնել փոփոխությունները, որոնք, ըստ նրա, հակաժողովրդավարական են։
«Երբ այս մարդկանց քիմքին որևէ բան հաճելի չէ, արագ մոբիլիզացվում են և փոփոխություն անում։ Նախորդ փոփոխությամբ էլ շատ լուրջ խնդիր է դրված լրատվամիջոցների վրա, այսինքն՝ նույն պահանջներով նաև լրատվամիջոցները կարող են զրկվել հավատարմագրումից։ Այսինքն` երբ լրագրողը գնաց ու ասաց՝ այս մեկն այլանդակություն է անում, կարող են որակել, որ լրագրողը զբաղված է հակաքարոզչությամբ, և զրկեն հավատարմագրումից։ Մենք գործ ունենք տոտալ վերահսկողություն սահմանելու փորձի հետ»,– ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է գնահատելու` ինչն է հակաքարոզչություն, ինչը` օբյեկտիվ քննադատություն։
«Ինչպես գիտեք, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամբողջությամբ իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո է։ Ավելին՝ այս օրենքում տրված չկան չափանիշներ, թե ինչպես ԿԸՀ-ն կարող է ենթադրել, որ այս կամ այն դիտորդական առաքելությունը ենթադրաբար ֆինանսավորվում է որևէ կուսակցության կամ ընդդիմախոս անձի ներգրավվածությամբ։ Անգամ եթե ենթադրենք, որ հրեշտակներ են նստած ԿԸՀ-ում, այս ձևակերպմամբ անհնար է, որ իշխանության օգտին գործող դիտորդական առաքելությանը զրկես գործունեություն իրականացնելու իրավունքից»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Լրահոս
0