https://arm.sputniknews.ru/20260122/tsajric-tsajr-pnti-gvorts-bagrat-srbazann-ardzaganqec-datakhazi-nerkajacrats-apacujcnerin-98021358.html
Ծայրից ծայր փնթի գործ. Բագրատ սրբազանն արձագանքեց դատախազի ներկայացրած ապացույցներին
Ծայրից ծայր փնթի գործ. Բագրատ սրբազանն արձագանքեց դատախազի ներկայացրած ապացույցներին
Sputnik Արմենիա
Սրբազան պայքարի գործը շուրջ 35 հատոր է։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T17:53+0400
2026-01-22T17:53+0400
2026-01-22T17:53+0400
հայաստան
բագրատ սրբազան
սրբազան պայքար
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431228_0:84:1600:984_1920x0_80_0_0_afb50cfef6b87f642f1711dbb996f181.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործը ծայրից ծայր փնթի է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո այս հայտարարությունն արեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Նա նշեց՝ հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի ամեն խոսքին կարող է իրավական ճշգրիտ հակադարձում տալ, սակայն ինքն այդ տիրույթ չի մտնելու։Սրբազանի պնդմամբ՝ 35 հատորից կազմված գործում որևէ ապացուցողական բազա գոյություն չունի։«Այս գործը չունի փորձաքննություն, ձեռագրաբանություն և ոչ մի բան։ Հետևաբար ինչ էլ ներկայացնեն այստեղ, պատվարժան դատարան, մի՛ ակնկալեք, որ որևէ փուլում դրանք ընդունվելու են։ Պնդում եմ, որ յոթ ամիս տևած քննության արդյունքները մեր հարգարժան դատախազները գոնե մի էջով ներկայացնեն»,– ավելացրեց Բագրատ սրբազանը։Մեղադրող կողմը դատարանում ներկայացրեց ապացույցների ծավալը, որը հետագայում դատարանը պետք է քննի։ Ապացուցողական բազան առայժմ սահմանափակվում է այցելությունների և հեռախոսային զանգերի չփորձաքննված տվյալներով ու խուզարկությամբ հայտնաբերված իրերով։ Դատախազը նշեց, որ ժամանակ խնայելու նպատակով չի մանրամասնում փաստերը, այլ պարզապես հղում է անում գործի էջերին և վկաների ցուցմունքներին։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431228_89:0:1512:1067_1920x0_80_0_0_523e8aa916b8817ce31383e83ca0d7db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, սրբազան պայքար, դատարան
հայաստան, բագրատ սրբազան, սրբազան պայքար, դատարան
Ծայրից ծայր փնթի գործ. Բագրատ սրբազանն արձագանքեց դատախազի ներկայացրած ապացույցներին
Սրբազան պայքարի գործը շուրջ 35 հատոր է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործը ծայրից ծայր փնթի է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո այս հայտարարությունն արեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց՝ հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի ամեն խոսքին կարող է իրավական ճշգրիտ հակադարձում տալ, սակայն ինքն այդ տիրույթ չի մտնելու։
«Սա իր ամբողջության մեջ փնթի գործ է։ Ես անեի՝ ավելի լավ ու ճիշտ կանեի։ Յոթ ամսվա գործն ավելի ճիշտ և ուղիղ կտանեի՝ իմանալով, թե ում ինչ պետք է պատասխանել։ Եթե նպատակ դրած լինեի այս մարդկանց պատժելու, ապա պատիժն էլ կտայի»,– ասաց նա։
Սրբազանի պնդմամբ՝ 35 հատորից կազմված գործում որևէ ապացուցողական բազա գոյություն չունի։
«Այս գործը չունի փորձաքննություն, ձեռագրաբանություն և ոչ մի բան։ Հետևաբար ինչ էլ ներկայացնեն այստեղ, պատվարժան դատարան, մի՛ ակնկալեք, որ որևէ փուլում դրանք ընդունվելու են։ Պնդում եմ, որ յոթ ամիս տևած քննության արդյունքները մեր հարգարժան դատախազները գոնե մի էջով ներկայացնեն»,– ավելացրեց Բագրատ սրբազանը։
Մեղադրող կողմը դատարանում ներկայացրեց ապացույցների ծավալը, որը հետագայում դատարանը պետք է քննի։ Ապացուցողական բազան առայժմ սահմանափակվում է այցելությունների և հեռախոսային զանգերի չփորձաքննված տվյալներով ու խուզարկությամբ հայտնաբերված իրերով։ Դատախազը նշեց, որ ժամանակ խնայելու նպատակով չի մանրամասնում փաստերը, այլ պարզապես հղում է անում գործի էջերին և վկաների ցուցմունքներին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվեց 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին
երկարացվեց ևս երեք ամսով։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։