https://arm.sputniknews.ru/20260121/um-e-uzum-pashinjany-dardznel-azh-nakhagah-hraparak-97955055.html
Ո՞ւմ է ուզում Փաշինյանը դարձնել ԱԺ նախագահ․ «Հրապարակ»
Ո՞ւմ է ուզում Փաշինյանը դարձնել ԱԺ նախագահ․ «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Նախատեսված է, որ փետրվարին կլինի ՔՊ–ի առաջին համաժողովը, իսկ երկրորդը՝ մարտին։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T10:12+0400
2026-01-21T10:12+0400
2026-01-21T10:44+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լիլիթ մակունց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93672090_0:84:1600:984_1920x0_80_0_0_7f1f4cbaec6a515adecc4a6176c7ffe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է ԱԺ նախագահ դարձնել ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Ըստ թերթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ձևավորվելու է ՔՊ նախընտրական ցուցակը, բայց դրանից հետո լինելու է նաև երկրորդ փուլ, որի ժամանակ Փաշինյանը կկարողանա ուղղորդում անել ու իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ՔՊ–ն ուղիղ եթերում 3 օր ընտրություն կանի 2026-ի նախընտրական ցուցակը կազմելու համար․ ԶԼՄ«Նախնական որոշմամբ` փետրվարի 15-ին կայանալու է ՔՊ համաժողովը, որի ժամանակ 1000 պատվիրակ պետք է ընտրի 50 հոգու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքայիններին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի առաջին 50 համարներին` առանց ցուցակը կազմելու»,- գրում է թերթը։Նշվում է, որ մի համաժողով կամ համագումար էլ կանեն հավանաբար մարտի կեսերին։ Երկրորդ համաժողովում նույնպես պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին 50 թեկնածուի միջև, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93672090_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6361764ef8b284761ca60459fc5ff942.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լիլիթ մակունց
հայաստան, նիկոլ փաշինյան, լիլիթ մակունց
Ո՞ւմ է ուզում Փաշինյանը դարձնել ԱԺ նախագահ․ «Հրապարակ»
10:12 21.01.2026 (Թարմացված է: 10:44 21.01.2026) Նախատեսված է, որ փետրվարին կլինի ՔՊ–ի առաջին համաժողովը, իսկ երկրորդը՝ մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է ԱԺ նախագահ դարձնել ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ձևավորվելու է ՔՊ նախընտրական ցուցակը, բայց դրանից հետո լինելու է նաև երկրորդ փուլ, որի ժամանակ Փաշինյանը կկարողանա ուղղորդում անել ու իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։
«Նախնական որոշմամբ` փետրվարի 15-ին կայանալու է ՔՊ համաժողովը, որի ժամանակ 1000 պատվիրակ պետք է ընտրի 50 հոգու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքայիններին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի առաջին 50 համարներին` առանց ցուցակը կազմելու»,- գրում է թերթը։
Նշվում է, որ մի համաժողով կամ համագումար էլ կանեն հավանաբար մարտի կեսերին։ Երկրորդ համաժողովում նույնպես պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին 50 թեկնածուի միջև, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն:
«Փաշինյանն այդ 50 հոգու միջև ընտրության ժամանակ կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել։ ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն Փաշինյանն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի և կանանց քվոտայով մեխանիկորեն 3-րդ հորիզոնականը զբաղեցնի»,- հայտնում է պարբերականը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի
վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։