https://arm.sputniknews.ru/20260120/natan-srbazani-herakhvosazrujci-gaghtniutjuny-khakhtelu-masvov-petq-e-varujt-harucvi--97949890.html
Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի
Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի
Sputnik Արմենիա
Սրբազանի և կաթողիկոսի նախկին գավազանակրի հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T22:39+0400
2026-01-20T22:39+0400
2026-01-20T22:39+0400
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
ձայնագրություն
հեռախոսազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու վերաբերյալ պետք է վարույթ հարուցվի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան) պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ ձայնագրության մեջ նախկին հոգևորականը դժգոհում էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:Հոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Զոհրաբյանը ներկայացված հաղորդման մեջ նշել էր, որ ոչ միայն խախտվել է հեռախոսազրույցի գաղտնիությունը, այլև հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն:Հոկտեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեն մերժել էր քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը նոյեմբերի 18-ին մերժել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, ձայնագրություն, հեռախոսազրույց
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, ձայնագրություն, հեռախոսազրույց
Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի
Սրբազանի և կաթողիկոսի նախկին գավազանակրի հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու վերաբերյալ պետք է վարույթ հարուցվի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան) պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։
«Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը» »,- հայտնում է Զոհրաբյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ
նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ ձայնագրության մեջ նախկին հոգևորականը դժգոհում էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը
հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Զոհրաբյանը ներկայացված հաղորդման մեջ նշել էր, որ ոչ միայն խախտվել է հեռախոսազրույցի գաղտնիությունը, այլև հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեն մերժել էր քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը նոյեմբերի 18-ին մերժել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: