https://arm.sputniknews.ru/20251017/aghmkaharujc-dzajnagrutjan-himqvov-vortegh-nshvum-e-vehapari-anuny-qrvarujt-e-nakhadzernvel-94758666.html
Աղմկահարույց ձայնագրության հիմքով, որտեղ նշվում է Վեհափառի անունը, քրվարույթ է նախաձեռնվել
Աղմկահարույց ձայնագրության հիմքով, որտեղ նշվում է Վեհափառի անունը, քրվարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական... 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T20:44+0400
2025-10-17T20:44+0400
2025-10-17T21:45+0400
հհ քննչական կոմիտե
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
քրեական գործ
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1b/91727347_0:38:1200:713_1920x0_80_0_0_ecb0a3efc68c3169a73e546a901b9c20.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,– հայտնեցին ՔԿ–ից:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1b/91727347_133:0:1200:800_1920x0_80_0_0_058c24963315ebf9ff80387a53bea12d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, քրեական գործ, ձայնագրություն
հհ քննչական կոմիտե, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, քրեական գործ, ձայնագրություն
Աղմկահարույց ձայնագրության հիմքով, որտեղ նշվում է Վեհափառի անունը, քրվարույթ է նախաձեռնվել
20:44 17.10.2025 (Թարմացված է: 21:45 17.10.2025) Համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Ձայնագրությունում Աղան աբեղա Երնջակյանը Նաթան սրբազանին դժգոհում էր նաև կաթողիկոսի` իր համար ընտրված ծառայության վայրից։
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,– հայտնեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։