https://arm.sputniknews.ru/20260120/azh-yntrutjunneri-ory-anhnazandutjan-akcianeri-qvoghi-tak-karvogh-e-sabvotazh-linel-ahts-97931191.html
ԱԺ ընտրությունների օրը անհնազանդության ակցիաների քողի տակ կարող է սաբոտաժ լինել. ԱՀԾ
ԱԺ ընտրությունների օրը անհնազանդության ակցիաների քողի տակ կարող է սաբոտաժ լինել. ԱՀԾ
Sputnik Արմենիա
Ըստ զեկույցի՝ տարբեր գործողություններով կարող է փորձ արվել ապալեգիտիմացնել կամ ստվերել ընտրությունների լեգիտիմությունը։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T14:09+0400
2026-01-20T14:09+0400
2026-01-20T18:28+0400
արտաքին հետախուզության ծառայություն
ընտրություններ
սաբոտաժ
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/78/23567872_0:0:1600:901_1920x0_80_0_0_86937a9d8dc59209f2ce866858fce8ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ 2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։ Այս մասին նշված է Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում՝ «Հիբրիդային սպառնալիքներ» բաժնում։Այս բաժնի մի ամբողջ հատված նվիրված է «գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների» ակտիվացմանը։Նշվում է, թե նախորդ տարի արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ․ դա դրսևորվում է ինչպես գործակալական ցանցի ու սատարող ուժերի ակտիվացմամբ, այնպես էլ ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի գործողություններով։Արտաքին հետախուզության ծառայությունը ՀՀ–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնումԱՀԾ-ի գնահատմամբ՝ հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, արտաքին միջամտության առավել լայն սխեմայի մաս են դառնում։Ըստ ԱՀԾ-ի՝ նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը։ Զեկույցի համաձայն՝ հաջողվելու դեպքում այս գործողությունների նպատակն է «արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասինԱՀԾ-ն հիբրիդային սպառնալիքների մաս է համարում տնտեսական, էներգետիկ հնարավոր ճնշումները։ Ըստ զեկույցի՝ էներգետիկ ճնշումները քիչ հավանական են, փոխարենը հավանական են համարել միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/78/23567872_176:0:1600:1068_1920x0_80_0_0_fd74fb1b33b763e7f0d51b32cfc70ee9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին հետախուզության ծառայություն , ընտրություններ, սաբոտաժ
արտաքին հետախուզության ծառայություն , ընտրություններ, սաբոտաժ
ԱԺ ընտրությունների օրը անհնազանդության ակցիաների քողի տակ կարող է սաբոտաժ լինել. ԱՀԾ
14:09 20.01.2026 (Թարմացված է: 18:28 20.01.2026) Ըստ զեկույցի՝ տարբեր գործողություններով կարող է փորձ արվել ապալեգիտիմացնել կամ ստվերել ընտրությունների լեգիտիմությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ 2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։ Այս մասին նշված է Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում՝ «Հիբրիդային սպառնալիքներ» բաժնում։
«Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ»,- նշված է զեկույցում։
Այս բաժնի մի ամբողջ հատված նվիրված է «գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների» ակտիվացմանը։
Նշվում է, թե նախորդ տարի արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ․ դա դրսևորվում է ինչպես գործակալական ցանցի ու սատարող ուժերի ակտիվացմամբ, այնպես էլ ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի գործողություններով։
ԱՀԾ-ի գնահատմամբ՝ հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, արտաքին միջամտության առավել լայն սխեմայի մաս են դառնում։
«Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար»,- նշված է զեկույցում։
Ըստ ԱՀԾ-ի՝ նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը։ Զեկույցի համաձայն՝ հաջողվելու դեպքում այս գործողությունների նպատակն է «արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։
ԱՀԾ-ն հիբրիդային սպառնալիքների մաս է համարում տնտեսական, էներգետիկ հնարավոր ճնշումները։ Ըստ զեկույցի՝ էներգետիկ ճնշումները քիչ հավանական են, փոխարենը հավանական են համարել միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը։