https://arm.sputniknews.ru/20260120/nerka-gvortsyntacnery-knvazecnen-razmakan-riskery-khandanjany-ahtsi-mtahvogutjan-masin-97932219.html
Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին
Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին
Sputnik Արմենիա
Սարգիս Խանդանյանը վստահ է, որ 2026 թ.–ին ԱՀԾ–ի կանխատեսումը դրական փոփոխություն կունենա։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T14:21+0400
2026-01-20T14:21+0400
2026-01-21T19:49+0400
հայաստան
ադրբեջան
սարգիս խանդանյան
պատերազմ
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_0:0:1250:704_1920x0_80_0_0_ff64c1d66288b79d23ebc216d0fc1af9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա գործընթացներն էականորեն կնվազեցնեն ռազմական գործողությունների հնարավոր ռիսկերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ մտահոգությանը։ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարեկան զեկույցում ռիսկային է համարել Ադրբեջանի կողմից ռազմական հատկացումների շուրջ 44% աճը, այն դեպքում, երբ մյուս ոլորտների ֆինանսավորումն աճել է ընդամենը 7.4%-ով։ Խանդանյանը նշեց, որ զեկույցն ամբողջ 2025 թվականին է վերաբերում, իսկ այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։Խանդանյանի կարծիքով՝ 2026 թվականն ամփոփող զեկույցն ավելի լավատեսական կլինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներին, որոնք, ըստ ԱՀԾ-ի, չեն նվազել անգամ վաշինգտոնյան համաձայնությունից հետո, Խանդանյանը նշեց, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ նման ձևակերպումներն օգտակար չեն խաղաղության համար։«Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղվել է ադրբեջանական խոսույթը, սակայն մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,– շարունակեց Խանդանյանը։Լրագրողները հետաքրքրվեցին` կարո՞ղ ենք հստակ ասել, որ ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ չի քննարկվում, պատգամավորը պատասխանեց` ՀՀ իշխանությունները որևէ փուլում նման հարց չեն քննարկել և չեն քննարկի՝ հատկապես ադրբեջանական շեշտադրումներով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_103:0:1042:704_1920x0_80_0_0_3686b6347a2ee3daaafb443a8e89a4ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սարգիս խանդանյան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
հայաստան, ադրբեջան, սարգիս խանդանյան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին
14:21 20.01.2026 (Թարմացված է: 19:49 21.01.2026) Սարգիս Խանդանյանը վստահ է, որ 2026 թ.–ին ԱՀԾ–ի կանխատեսումը դրական փոփոխություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա գործընթացներն էականորեն կնվազեցնեն ռազմական գործողությունների հնարավոր ռիսկերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ մտահոգությանը։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարեկան զեկույցում ռիսկային է համարել Ադրբեջանի կողմից ռազմական հատկացումների շուրջ 44% աճը, այն դեպքում, երբ մյուս ոլորտների ֆինանսավորումն աճել է ընդամենը 7.4%-ով։ Խանդանյանը նշեց, որ զեկույցն ամբողջ 2025 թվականին է վերաբերում, իսկ այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
«Նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են իրադարձություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Այդ գործընթացները ենթադրում են, որ վտանգներն ու ռիսկերը մեծ առումով կմեղմվեն՝ հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն և այլն»,– ասաց նա։
Խանդանյանի կարծիքով՝ 2026 թվականն ամփոփող զեկույցն ավելի լավատեսական կլինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներին, որոնք, ըստ ԱՀԾ-ի, չեն նվազել անգամ վաշինգտոնյան համաձայնությունից հետո, Խանդանյանը նշեց, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ նման ձևակերպումներն օգտակար չեն խաղաղության համար։
«Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղվել է ադրբեջանական խոսույթը, սակայն մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,– շարունակեց Խանդանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` կարո՞ղ ենք հստակ ասել, որ ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ չի քննարկվում, պատգամավորը պատասխանեց` ՀՀ իշխանությունները որևէ փուլում նման հարց չեն քննարկել և չեն քննարկի՝ հատկապես ադրբեջանական շեշտադրումներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։