https://arm.sputniknews.ru/20260120/artaqin-hetakhuzutjan-tsarajutjuny-hhadrbejan-razmakan-eskalaciaji-vtang-chi-tesnum-97924223.html
Արտաքին հետախուզության ծառայությունը ՀՀ–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում
Արտաքին հետախուզության ծառայությունը ՀՀ–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում
Sputnik Արմենիա
Զեկույցում նշված է, որ 2026 թվականին ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանական խոսույթը` հասկանալու, թե որևէ նոր ձևաչափով հակամարտությունը կարող է... 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T12:47+0400
2026-01-20T12:47+0400
2026-01-20T13:02+0400
հայաստան
ադրբեջան
պատերազմ
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235595_0:134:1300:865_1920x0_80_0_0_78307accccdca43e49f2d5cfec82ec04.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Այս մասին նշված է ծառայության`2026 թվականի տարեկան զեկույցում։Փոխարենը ծառայությունը ռիսկեր է տեսնում ադրբեջանական խոսույթի մեջ, մասնավորապես այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը։«Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»,– նշված է ծառայության զեկույցում։Արտաքին հետախուզության հավելել է, որ 2026 թվականին ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանական խոսույթը` հասկանալու համար` սա արցախահայերի Արցախ վերադառնալու հետ կապված հակազդեցություն է, թե հակամարտությունը որևէ նոր ձևաչափով Հայաստանի տարածք տեղափոխելու ցանկություն։«Մյուս կողմից ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում իրականացվում են առերևույթ այլ ոլորտների հաշվի»,– գրված է զեկույցում։Ըստ ծառայության` Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների` 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ՌԴ–ի դեմ պատժամիջոցները ռիսկային են ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ–ի զեկույց
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235595_121:0:1274:865_1920x0_80_0_0_585eada691b05dc8f340f8338de1a285.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
հայաստան, ադրբեջան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
Արտաքին հետախուզության ծառայությունը ՀՀ–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում
12:47 20.01.2026 (Թարմացված է: 13:02 20.01.2026) Զեկույցում նշված է, որ 2026 թվականին ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանական խոսույթը` հասկանալու, թե որևէ նոր ձևաչափով հակամարտությունը կարող է տեղափոխելու Հայաստանի տարածք։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Այս մասին նշված է ծառայության`2026 թվականի տարեկան զեկույցում։
վ
«Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողություններ կամ միջադեպեր, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,– ասված է զեկուցում։
Փոխարենը ծառայությունը ռիսկեր է տեսնում ադրբեջանական խոսույթի մեջ, մասնավորապես այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը։
«Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»,– նշված է ծառայության զեկույցում։
Արտաքին հետախուզության հավելել է, որ 2026 թվականին ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանական խոսույթը` հասկանալու համար` սա արցախահայերի Արցախ վերադառնալու հետ կապված հակազդեցություն է, թե հակամարտությունը որևէ նոր ձևաչափով Հայաստանի տարածք տեղափոխելու ցանկություն։
«Մյուս կողմից ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում իրականացվում են առերևույթ այլ ոլորտների հաշվի»,– գրված է զեկույցում։
Ըստ ծառայության` Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների` 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։