https://arm.sputniknews.ru/20260120/azat-andzi-ev-kalanavvori-iravunqnery-tarber-en-daduncy--srbazani-haghvordutjan-masin-97921150.html
Ազատ անձի և կալանավորի իրավունքները տարբեր են. Դադունցը՝ սրբազանի հաղորդության մասին
Ազատ անձի և կալանավորի իրավունքները տարբեր են. Դադունցը՝ սրբազանի հաղորդության մասին
Sputnik Արմենիա
Թագուհի Թովմասյանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ Միքայել սրբազանի՝ հաղորդություն ստանալու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ պարզաբանում... 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T12:05+0400
2026-01-20T12:05+0400
2026-01-20T12:05+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հիվանդանոց
տիգրան դադունց
թագուհի թովմասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1201:676_1920x0_80_0_0_cbb46aaa9feb62cf810b3a9b7d4795b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Չի կարելի համեմատության մեջ դնել ազատության մեջ և կալանքի տակ գտնվող անձանց իրավունքները։ ԱԺ-ում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զրկված է հաղորդություն ստանալու իր իրավունքից։Նա հետաքրքրվեց՝ ինչպես է փոխնախարարը տեսնում տվյալ հարցի լուծումը, քանի որ կրոնական ազատությունը հիմնարար իրավունք է ու անթույլատրելի է դրա ոտնահարումը։Դադունցն էլ շեշտեց՝ ինքը հարցին մանրամասն ծանոթ չէ ու չի կարող կոնկրետ գործով բովանդակային պատասխան տալ։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ խոսքը խափանման միջոցի մասին է, ինչը ենթադրում է որոշակի իրավունքների սահմանափակումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1065:799_1920x0_80_0_0_cbca9cb80fdf4302b8b15a39330c9103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հիվանդանոց, տիգրան դադունց, թագուհի թովմասյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հիվանդանոց, տիգրան դադունց, թագուհի թովմասյան
Ազատ անձի և կալանավորի իրավունքները տարբեր են. Դադունցը՝ սրբազանի հաղորդության մասին
Թագուհի Թովմասյանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ Միքայել սրբազանի՝ հաղորդություն ստանալու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Չի կարելի համեմատության մեջ դնել ազատության մեջ և կալանքի տակ գտնվող անձանց իրավունքները։ ԱԺ-ում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը զրկված է հաղորդություն ստանալու իր իրավունքից։
«Ես տեսակցել եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը հիվանդանոցային պայմաններում է կրում իր կալանքը։ Վերջինը զրկված է իր սահմանադրական իրավունքից. չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունն ու մասնակցել պատարագների, հաղորդություն ստանալ։ Գրավոր դիմել եմ նախարարություն, ինձ պարզաբանել են՝ ովքեր կարող են տեսակցել սրբազան հորը, բայց դա խնդրի լուծում չէ։ Փաստացի բուժհաստատությանը կա կցված հոգևոր հովիվ, բայց նրան հնարավորություն չի տրվում պատարագ մատուցելու»,- նշեց Թովմասյանը։
Նա հետաքրքրվեց՝ ինչպես է փոխնախարարը տեսնում տվյալ հարցի լուծումը, քանի որ կրոնական ազատությունը հիմնարար իրավունք է ու անթույլատրելի է դրա ոտնահարումը։
Դադունցն էլ շեշտեց՝ ինքը հարցին մանրամասն ծանոթ չէ ու չի կարող կոնկրետ գործով բովանդակային պատասխան տալ։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ խոսքը խափանման միջոցի մասին է, ինչը ենթադրում է որոշակի իրավունքների սահմանափակումներ։
«Խափանման միջոց կրող անձին չենք կարող համեմատել ազատության մեջ գտնվող անձի ու նրա սահմանադրական իրավունքների իրացման հետ։ Եթե Ձեր դիտարկումը վերաբերում է ինչ-որ օրենսդրական կարգավորումների թերի լինելուն կամ բացակայությանը, ապա պատրաստ ենք դա քննարկել։ Նախարարություն վերադառնալուն պես կնայեմ Ձեր դիմումը, կրկին կքննարկենք։ Պատրաստ ենք, եթե գործնական բացեր կան, ապա քննարկում իրականացնել դրա շուրջ»,- ասաց արդարադատության փոխնախարարը։