https://arm.sputniknews.ru/20260119/narek-samsvonjani-ajakicneric-3in-hravirecin-mip-grasenjak-97882288.html
Նարեկ Սամսոնյանի աջակիցներից 3–ին հրավիրեցին ՄԻՊ գրասենյակ
Նարեկ Սամսոնյանի աջակիցներից 3–ին հրավիրեցին ՄԻՊ գրասենյակ
Sputnik Արմենիա
ՄԻՊ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ պաշտպանի նախաձեռնությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T12:19+0400
2026-01-19T12:19+0400
2026-01-19T12:25+0400
նարեկ սամսոնյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97879072_0:150:1600:1050_1920x0_80_0_0_eb9b7b02b2400fde5d30b1eef94b8c7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները մտան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Ինչպես հայտնել ենք, Նարեկ Սամսոնյանը 11 օր առաջ հացադուլ է հայտարարել։ Նրա առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր,նրան տեղափոխել էին հիվանդանոց, որոշ հետազոտություններ արել, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Սամսոնյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի առջև՝ պահանջելով շտապ բուժօգնություն տրամադրել նրան։Ակցիայի մասնակիցներին մոտեցավ պաշտպանի խոսնակ Արթուր Ասլանյանը և հրավիրեց հանդիպման։Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը շեշտեց, որ պատրաստ են ներկայացնել իրավիճակը ու պարզաբանել, թե ինչ հրատապություն ունի հարցը ու ինչ ապօրինություններ են տեղի ունենում Սամսոնյանի շուրջ։Ներս մտան Մաթևոսյանը, լրագրող Դավիթ Ֆիդանյանը և ևս 1 անձ։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97879072_0:0:1600:1200_1920x0_80_0_0_55734ce8b0dbf665d7e5d9535eb0fc8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), հացադուլ
նարեկ սամսոնյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), հացադուլ
Նարեկ Սամսոնյանի աջակիցներից 3–ին հրավիրեցին ՄԻՊ գրասենյակ
12:19 19.01.2026 (Թարմացված է: 12:25 19.01.2026) ՄԻՊ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ պաշտպանի նախաձեռնությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները մտան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Ինչպես հայտնել ենք, Նարեկ Սամսոնյանը 11 օր առաջ հացադուլ է հայտարարել։ Նրա առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր,
նրան տեղափոխել էին հիվանդանոց, որոշ հետազոտություններ արել, ապա կրկին
վերադարձրել ՔԿՀ։ Սամսոնյանի աջակիցներն այս պահին
բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի առջև՝ պահանջելով շտապ բուժօգնություն տրամադրել նրան։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ պաշտպանի խոսնակ Արթուր Ասլանյանը և հրավիրեց հանդիպման։
«Գրասենյակում նշվածի առնչությամբ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ աշխատանքներ իրականացվել են։ Հիմա պատրաստ ենք 3-4 հոգու հետ ներս մտնել ու քննարկել այն, ինչ կատարվում է»,- նշեց Ասլանյանը։
Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը շեշտեց, որ պատրաստ են ներկայացնել իրավիճակը ու պարզաբանել, թե ինչ հրատապություն ունի հարցը ու ինչ ապօրինություններ են տեղի ունենում Սամսոնյանի շուրջ։
Ներս մտան Մաթևոսյանը, լրագրող Դավիթ Ֆիդանյանը և ևս 1 անձ։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։