https://arm.sputniknews.ru/20260118/narek-samsvonjanin-het-en-tarel-armavir-qkh-pastaban-97867029.html
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել «Արմավիր» ՔԿՀ. փաստաբան
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել «Արմավիր» ՔԿՀ. փաստաբան
Sputnik Արմենիա
Նարեկ Սամսոնյանը կալանքի տակ է 2025 թվականի նոյեմբերի 14–ից։ 18.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-18T17:48+0400
2026-01-18T17:48+0400
2026-01-18T17:53+0400
ռուբեն մելիքյան
նարեկ սամսոնյան
շտապօգնություն
հիվանդանոց
«իմնեմնիմի» հաղորդաշար
հացադուլ
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993833_0:90:1600:990_1920x0_80_0_0_2ebf00e4f38eb3fea4d00ebd7558eded.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժզննությամբ պարզվել էր, որ արդեն 10–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Շտապօգնության անձնակազմը որոշել է նրան տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993833_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3df70b531992e284c9346356d0dee645.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն մելիքյան, նարեկ սամսոնյան, շտապօգնություն, հիվանդանոց, «իմնեմնիմի» հաղորդաշար, հացադուլ, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ռուբեն մելիքյան, նարեկ սամսոնյան, շտապօգնություն, հիվանդանոց, «իմնեմնիմի» հաղորդաշար, հացադուլ, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել «Արմավիր» ՔԿՀ. փաստաբան
17:48 18.01.2026 (Թարմացված է: 17:53 18.01.2026) Նարեկ Սամսոնյանը կալանքի տակ է 2025 թվականի նոյեմբերի 14–ից։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ բուժզննությամբ պարզվել էր, որ արդեն
10–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Շտապօգնության անձնակազմը որոշել է նրան տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է, և քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»,–գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։