https://arm.sputniknews.ru/20260118/mekusaranum-hacaduli-mej-gtnvvogh-samsvonjani-hamar-shtapognutjun-en-kanchel-pastaban-97863275.html
Մեկուսարանում հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել. փաստաբան
Մեկուսարանում հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել. փաստաբան
Sputnik Արմենիա
Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ 18.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-18T15:00+0400
2026-01-18T15:00+0400
2026-01-18T15:39+0400
նարեկ սամսոնյան
ռուբեն մելիքյան
հացադուլ
սիրտ
շտապօգնություն
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95607634_0:64:1280:784_1920x0_80_0_0_fda9a469fd84f9cfb8d6ea0bd75db0d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Արմավիրի» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Նա հիշեցրել է, որ այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։Ավելի ուշ Ռուբեն մելիքյանը հայտնել է, որ շտապօգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Հունվաի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95607634_75:0:1206:848_1920x0_80_0_0_55e4a6aa0ae8f4d84d3534971e103875.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, հացադուլ, սիրտ, շտապօգնություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, հացադուլ, սիրտ, շտապօգնություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Մեկուսարանում հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել. փաստաբան
15:00 18.01.2026 (Թարմացված է: 15:39 18.01.2026) Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Արմավիրի» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում
գրառում է արել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու»,– գրել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։
Ավելի ուշ Ռուբեն մելիքյանը հայտնել է, որ շտապօգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվաի 9-ին դատարանը 3 ամսով
երկարացրեց նրանց կալանքը։