https://arm.sputniknews.ru/20260119/hhum-ansharzh-gujqi-aruvatsharqi-gvortsarqnery-2025-in-nvazel-en-suren-tvovmasjan-97887322.html
ՀՀ–ում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2025-ին նվազել են. Սուրեն Թովմասյան
ՀՀ–ում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2025-ին նվազել են. Սուրեն Թովմասյան
Sputnik Արմենիա
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով` գործարքների նվազման պատճառներից է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի փոփոխությունը։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T14:51+0400
2026-01-19T14:51+0400
2026-01-19T14:53+0400
սուրեն թովմասյան
վաճառք
բնակարան
բնակարանաշինություն
եկամտահարկ
կադաստրի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24168737_0:0:1600:900_1920x0_80_0_0_8543c49d5662aaff88e21df791df01c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։Թովմասյանի խոսքով` սրանք նախնական թվեր են, քանի որ տարեկան ամփոփումը կլինի հունվարի 26–ին։ Նվազումը, ըստ Թովմասյանի, կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի ձևափոխման հետ, այդ թվում` փոփոխությամբ, ըստ որի` Երևանում այդ բաղադրիչն այլևս չի գործում։ Նրա խոսքով` 2024-ին շատերը շտապում էին օգտվել Երևանում շահավետ պայմաններով բնակարան գնելու հնարավորությունից, հետևաբար` 2024 թվականի թռիչքաձև աճից հետո 2025-ին գործարքների թիվը նվազել է։ Սուրեն Թովմասյանը նշեց նաև, որ անշարժ գույքի առաջնային շուկայում 2025–ին գործարքների թիվն ավելի բարձր է եղել, քան 2023 թվականի միջին ցուցանիշը։Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. ԲադասյանՀիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24168737_90:0:1290:900_1920x0_80_0_0_b21b4c1c00583df344144132c6bb6533.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն թովմասյան, վաճառք, բնակարան, բնակարանաշինություն, եկամտահարկ, կադաստրի կոմիտե
սուրեն թովմասյան, վաճառք, բնակարան, բնակարանաշինություն, եկամտահարկ, կադաստրի կոմիտե
ՀՀ–ում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2025-ին նվազել են. Սուրեն Թովմասյան
14:51 19.01.2026 (Թարմացված է: 14:53 19.01.2026) Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով` գործարքների նվազման պատճառներից է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի փոփոխությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
«2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում է եղել։ Նշեմ, որ այս նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Մնացած ուղղությունները քիչ թե շատ պահպանել են իրենց ընթացիկ իրավիճակը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով` սրանք նախնական թվեր են, քանի որ տարեկան ամփոփումը կլինի հունվարի 26–ին։ Նվազումը, ըստ Թովմասյանի, կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի ձևափոխման հետ, այդ թվում` փոփոխությամբ, ըստ որի` Երևանում այդ բաղադրիչն այլևս չի գործում։ Նրա խոսքով` 2024-ին շատերը շտապում էին օգտվել Երևանում շահավետ պայմաններով բնակարան գնելու հնարավորությունից, հետևաբար` 2024 թվականի թռիչքաձև աճից հետո 2025-ին գործարքների թիվը նվազել է։ Սուրեն Թովմասյանը նշեց նաև, որ անշարժ գույքի առաջնային շուկայում 2025–ին գործարքների թիվն ավելի բարձր է եղել, քան 2023 թվականի միջին ցուցանիշը։
Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։
Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։
Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար
չի կարող գերազանցել 750 հազար դրամը։