https://arm.sputniknews.ru/20241104/peky-2023-t-karucapatvoghnerin-63-mlrd-drami-aah-e-veradardzrel-badasjan-82652851.html
ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. Բադասյան
ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. Բադասյան
Sputnik Արմենիա
Կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։ 04.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-04T11:52+0400
2024-11-04T11:52+0400
2024-11-04T11:53+0400
հայաստան
կառուցապատող
հարկեր
ռուստամ բադասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_0:83:1600:983_1920x0_80_0_0_766aab3561a782108b74465ad9878883.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Վերջին տարիներին ՀՀ–ում շինարարության ոլորտում գրանցված աճը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողներին ԱԱՀ–ի վերադարձով, համահունչ չէ այդ ոլորտում առաջացող հարկերին։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ դժգոհեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։Նա հիշեցրեց, որ ԱԱՀ վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ բնակարաններն արդեն իսկ գրանցվում են կադաստրում։100 դրամ եկամուտ հավաքելու համար ՊԵԿ-ը ծախսում է 1,18 դրամ․ ԲադասյանԲադասյանը տեղեկացրեց, որ 2022–23 թթ. շինարարության ոլորտում անվանական աճը կազմել է համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.2 տոկոս, բայց վճարման ենթակա ԱԱՀ–ն բացասական դինամիկա ունի։ՊԵԿ նախագահի խոսքով` կադաստրի տվյալների հիման վրա 142 մլրդ դրամի ԱԱՀ կրեդիտ կա, այսինքն` 2025–26 թթ., երբ նոր կառույցների բնակարանները կգրանցվեն կադաստրում, այդքան գումար կհավաքագրեն։Նշենք, որ կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։1 տրլ 767 մլն դրամ հարկային եկամուտ է հավաքագրվել 2024 թ. 9 ամիսների տվյալներով. Բադասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f1235d96f5c7687067a548443a616681.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կառուցապատող, հարկեր, ռուստամ բադասյան
հայաստան, կառուցապատող, հարկեր, ռուստամ բադասյան
ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. Բադասյան
11:52 04.11.2024 (Թարմացված է: 11:53 04.11.2024) Կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Վերջին տարիներին ՀՀ–ում շինարարության ոլորտում գրանցված աճը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողներին ԱԱՀ–ի վերադարձով, համահունչ չէ այդ ոլորտում առաջացող հարկերին։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ դժգոհեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԱՀ վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ բնակարաններն արդեն իսկ գրանցվում են կադաստրում։
Բադասյանը տեղեկացրեց, որ 2022–23 թթ. շինարարության ոլորտում անվանական աճը կազմել է համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.2 տոկոս, բայց վճարման ենթակա ԱԱՀ–ն բացասական դինամիկա ունի։
«Օրինակ` միայն 2023 թվականին հարկ վճարողներին վերադարձրել ենք 63 մլրդ դրամի ԱԱՀ։ Կարելի է ասել, որ ֆինանսավորել ենք այս ոլորտում տեղի ունեցող աճը։ Այսինքն` հարկ վճարողն այդ գումարը ներդրել է տնտեսության մեջ, նպաստել է տնտեսական աճին, ստեղծել է աշխատատեղեր, ի վերջո, բնակարանային ֆոնդն է թարմացվել ու թարմացվում»,– նշեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` կադաստրի տվյալների հիման վրա 142 մլրդ դրամի ԱԱՀ կրեդիտ կա, այսինքն` 2025–26 թթ., երբ նոր կառույցների բնակարանները կգրանցվեն կադաստրում, այդքան գումար կհավաքագրեն։
Նշենք, որ կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։