https://arm.sputniknews.ru/20260117/heci-sepakanaterery-dati-en-tvel-gevvorg-papvojanin-97850449.html
ՀԵՑ–ի սեփականատերերը դատի են տվել Գևորգ Պապոյանին
ՀԵՑ–ի սեփականատերերը դատի են տվել Գևորգ Պապոյանին
Sputnik Արմենիա
Ընկերության սեփականատերերը Գևորգ Պապոյանից հերքում ու փոխհատուցում են պահանջում։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T18:11+0400
2026-01-17T18:11+0400
2026-01-17T18:22+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_0:0:1049:591_1920x0_80_0_0_6ea69a17317e6cb4c9a5f715853a6888.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։Ավելի վաղ ՀԷՑ–ի սեփականատերերը հերքել էին Պապոյանի հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին։ Ըստ հայցվորի` նման հայտարարությունները զրպարտչական են և չեն համապատասխանում իրականությանը։Հերքումից բացի, հայցվորը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_67:0:999:699_1920x0_80_0_0_039d062b10d0a8e65c1a7ba6b57e6ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գևորգ պապոյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գևորգ պապոյան
ՀԵՑ–ի սեփականատերերը դատի են տվել Գևորգ Պապոյանին
18:11 17.01.2026 (Թարմացված է: 18:22 17.01.2026) Ընկերության սեփականատերերը Գևորգ Պապոյանից հերքում ու փոխհատուցում են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։
Հայցով ՀԷՑ-ի սեփականատերերը պահանջում են, որ դատարանը Պապոյանին պարտավորեցնի հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք նա ասել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ ՀԷՑ–ի սեփականատերերը հերքել էին Պապոյանի հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին։ Ըստ հայցվորի` նման հայտարարությունները զրպարտչական են և չեն համապատասխանում իրականությանը։
Հերքումից բացի, հայցվորը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝
ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին
ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։