https://arm.sputniknews.ru/20260115/khndrum-enq-rd-gvortsynkernerin-vorvoshum-kajacnel-pashinjany-erkatughu-verakangnman-masin-97776061.html
Խնդրում ենք ՌԴ գործընկերներին որոշում կայացնել․ Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին
Խնդրում ենք ՌԴ գործընկերներին որոշում կայացնել․ Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T13:46+0400
2026-01-15T13:46+0400
2026-01-15T17:28+0400
երկաթուղի
թրամփի ուղի (tripp)
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/947/43/9474349_0:15:3587:2033_1920x0_80_0_0_36fddf9d8ac59bea86f4ed1993707a43.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե որն է պատշաճ ժամկետն աշխատանքներն իրականացնելու համար։Նշենք, որ խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Խորհրդային տարիներին կառուցված այս երկաթուղային գծերը 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։Հիշեցնենք, որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/947/43/9474349_428:0:3159:2048_1920x0_80_0_0_49a677765cabcfb757c7a423f01c31c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, թրամփի ուղի (tripp), հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
երկաթուղի, թրամփի ուղի (tripp), հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Խնդրում ենք ՌԴ գործընկերներին որոշում կայացնել․ Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին
13:46 15.01.2026 (Թարմացված է: 17:28 15.01.2026) Վարչապետի խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե որն է պատշաճ ժամկետն աշխատանքներն իրականացնելու համար։
Նշենք, որ խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Խորհրդային տարիներին կառուցված այս երկաթուղային գծերը 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։
«Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին։ Իսկ ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, երեկվա իրադարձությունից հետո (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հայտարարության տարածումը–խմբ.) պատշաճ ժամկետը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք։ Այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ արվի։ Մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցում որոշում կայացվի»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։