https://arm.sputniknews.ru/20260115/artarvoc-voreve-ban-chka-gevvorgjany-heghuk-gazi-tankacman-masin-97772503.html
Արտառոց որևէ բան չկա. Գևորգյանը` հեղուկ գազի թանկացման մասին
Արտառոց որևէ բան չկա. Գևորգյանը` հեղուկ գազի թանկացման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանային մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենալով։ 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T12:51+0400
2026-01-15T12:51+0400
2026-01-15T13:33+0400
հեղուկ գազ
նիկոլ փաշինյան
սպառող
թանկացում
հայաստան
բենզին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97767844_0:148:2560:1588_1920x0_80_0_0_bc7c56c9624a5743c77685ff003a1f86.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հեղուկ գազի գնի բարձրացումը նորմալ է, ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ հեղուկ գազը վերջին շրջանում կտրուկ թանկացել է` 160 դրամից դառնալով 250 –270 դրամ։Այս խնդիրը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պետք է լուծվի տարածաշրջանային մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենալով։«Մենք գնում ենք այդ ճանապարհով, և համոզված եղեք` մյուս տարի դեկտեմբերին այդ հարցը էլ չի լինի»,– վստահեցրեց վարչապետը։Փաշինյանը հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր է հեղուկ գազը նաև երկաթուղով ներմուծել, ինչին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ հնարավոր է, սակայն այստեղ բացի տրանզիտի խնդրից, կա նաև առևտրի խնդիր։«Այս պարագայում մոտ ժամանակներում շուկան ավելի հստակ հայտարարություն կանի, այդ ապրանքի մատակարարումը այլընտրանքային ուղով ինչ ճանապարհով է գալիս ու ինչ երկրից։ Սակայն շատ հավանական է, որ հեղուկ գազի շարժը տեղի ունենա երկաթգծով` գնորդից մինչև վաճառող»,– հայտարարեց փոխվարչապետը։Հիշեցնենք` 2025 թ․ դեկտեմբերի 19–ի Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:Թեև «RanOil» ընկերությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են, սակայն ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում («RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին)։Ադրբեջանական բենզինի գինը ցածր է հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող վառելիքի գնից և իրարանցում ու գնանկում է առաջացրել բենզինի շուկայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97767844_0:0:2560:1920_1920x0_80_0_0_6a98c35432788a455db0083b435e1c24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեղուկ գազ, նիկոլ փաշինյան, սպառող, թանկացում, հայաստան, բենզին
հեղուկ գազ, նիկոլ փաշինյան, սպառող, թանկացում, հայաստան, բենզին
Արտառոց որևէ բան չկա. Գևորգյանը` հեղուկ գազի թանկացման մասին
12:51 15.01.2026 (Թարմացված է: 13:33 15.01.2026) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանային մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենալով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հեղուկ գազի գնի բարձրացումը նորմալ է, ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ հեղուկ գազը վերջին շրջանում կտրուկ թանկացել է` 160 դրամից դառնալով 250 –270 դրամ։
«Այստեղ որևէ արտառոց բան չկա, ու սխալ է դա կապել բենզինի գնի իջեցման հետ։ Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, վառելիքը թանկանում է։ Սովորական պրոցես է` ամեն տարի ապրիլ–մայիս ամիսներին վառելիքը էժան է, իսկ դեկտեմբերին` թանկ։ Այստեղ լուրջ խնդիր ու դեֆիցիտ գոյություն չունի»,– վստահեցրեց Գևորգյանը։
Այս խնդիրը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պետք է լուծվի տարածաշրջանային մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենալով։
«Մենք գնում ենք այդ ճանապարհով, և համոզված եղեք` մյուս տարի դեկտեմբերին այդ հարցը էլ չի լինի»,– վստահեցրեց վարչապետը։
Փաշինյանը հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր է հեղուկ գազը նաև երկաթուղով ներմուծել, ինչին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ հնարավոր է, սակայն այստեղ բացի տրանզիտի խնդրից, կա նաև առևտրի խնդիր։
«Այս պարագայում մոտ ժամանակներում շուկան ավելի հստակ հայտարարություն կանի, այդ ապրանքի մատակարարումը այլընտրանքային ուղով ինչ ճանապարհով է գալիս ու ինչ երկրից։ Սակայն շատ հավանական է, որ հեղուկ գազի շարժը տեղի ունենա երկաթգծով` գնորդից մինչև վաճառող»,– հայտարարեց փոխվարչապետը։
Հիշեցնենք` 2025 թ․ դեկտեմբերի 19–ի Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
Թեև «RanOil» ընկերությունից
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են, սակայն ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ
ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում («RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին)։
Ադրբեջանական բենզինի գինը ցածր է հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող վառելիքի գնից և
իրարանցում ու գնանկում է առաջացրել բենզինի շուկայում։