https://arm.sputniknews.ru/20260114/tankic-ezhann-arden-ka-inch-e-katarvum-erevanjan-benzalcakajannerum-97715193.html
Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչու են նվազել գները
Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչու են նվազել գները
Sputnik Արմենիա
Հայաստանյան բենզալցակայանների աշխատակիցները տարբեր պատճառներ են ներկայացնում վերջին օրերին բենզինի գների փոփոխությունների հետ կապված։ Նրանցից շատերը... 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T08:55+0400
2026-01-14T08:55+0400
2026-01-14T10:04+0400
բենզին
վառելիք
գին
բենզալցակայան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704552_0:0:1600:901_1920x0_80_0_0_31fdd5b4fd03bcd51104bd6cd272bf42.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում բենզինի գներն էականորեն իջել են, ինչը վարորդների համար մի կողմից լավ, մյուս կողմից` մտահոգիչ լուր է։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր բենզալցակայանների շրջանում՝ հասկանալու համար, թե որ տնտեսվարողն ինչ պատճառով է էժանացրել բենզինը։Թեև վարորդների մեծ մասը կարծում է, որ գնանկման պատճառը Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի խմբաքանակներն են, սակայն գների էական փոփոխություն է եղել երկրում գործող շատ այլ բենզալցակայաններում, որոնք, մեր տեղեկություններով, ուղղակի հրաժարվել են վաճառել ադրբեջանական բենզինը։Բենզինը 20-50 դրամով էժանացել է նույնիսկ հայաստանյան շուկայում մոտ 3 տարի գործող «Shell Royal Oil» բենզալցակայանում, որը հայտնի է իր շուկայականից բարձր գնով։Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյանը` առևտրի մասինԱյս բենզալցակայանում, որտեղ դեռ մի քանի օր առաջ 93 տեսակի բենզինը 570 դրամ էր, իսկ 95 տեսակի բենզինը՝ 600 դրամ, ներկա պահին 93 տեսակի բենզինի (ռեգուլյարի բարձր տեսակը-խմբ․) 1 լիտրն արժե 520 դրամ, 95 տեսակի բենզինը (պրեմիում)՝ 550 դրամ։Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հանկարծ որոշել էժանացնել բենզինը, բենզալցակայանի աշխատակիցն ուղղակի ասաց․«Երկրի պայմաններն են այդպես․ էժան ենք ստացել, էժան ենք վաճառում, թանկ ստանանք, թանկ կվաճառենք։ Բենզինը որակապես նույնն է մնացել»։«Gulf Armenia» բենզալցակայանը, որը հայաստանյան շուկայում նույնպես համեմատաբար նոր խաղացող է, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառում է 520 դրամով, իսկ պրեմիումի 1 լիտրը՝ 560 դրամով։ Բենզալցակայանից նաև նշեցին, որ իրենց մոտ գնիջեցում եղել է, սակայն չնչին։Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %-ով իջեցրել է բենզինի գինը. ՓաշինյանԵթե մի քանի օր առաջ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը «CPS Petrol» բենզալցակայնում վաճառվում էր 500 դրամով, ապա հիմա այն դարձել է 460 դրամ, իսկ պրեմիումի 1 լիտրը500 դրամ է` նախկին 520 դրամի փոխարեն։«Max Oil» բենզալցակայանում գրեթե նույն պատկերն է՝ չնչին տարբեությամբ․ նախկինում 1 լիտրը 500 դրամ արժեցող ռեգուլյար տեսակի բենզինը դարձել է 470 դրամ, իսկ պրեմիումը 520 դրամից իջել է 490 դրամ։Թե որն է այս համատարած գնանկման պատճառը, բենզալցակայանի աշխատակիցը կարճ պատասխանեց՝ շուկայական։ Նա նաև վստահեցրեց, որ իրենց բենզինը բացառապես ներկրվում է Եվրոպայից, իսկ դիզելային վառելիքը՝ Ռուսաստանից։«Մեզ մոտ ադրբեջանական վառելիք չկա»,- եզրափակեց նա։«Flash» բենզալցակայանից տեղեկացրին, որ բենզինի գներն իրենց մոտ միայն վերջին երկու օրն են իջեցրել, և ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 490 դրամից դարձել է 470 դրամ, իսկ պրիմիումի դեպքում՝ 520 դրամից 490 դրամ։Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչով է պայմանավորված գների իջեցումը և արդյոք ներկրողի ընկերության կամ երկրի փոփոխություն է եղել (հետևաբար, նաև որակական փոփոխություններ), աշխատակիցն անմիջապես արձագանքեց․ «Ես ձեզ հասկացա․ եթե խոսքը վերաբերում է ադրբեջանական վառելիքին, վստահեցնում եմ, որ ադրբեջանական վառելիք չունենք, պարզապես գնային տատանում է տեղի ունեցել՝ շուկայի հետ կապված»։Միայն «Ռան Օյլ»-ի աշխատակիցներն անթաքույց՝ ուղիղ տեքստով նշեցին, թե որն է բենզինի էժանացման պատճառը։ Բենզալցակայանից մեզ նախ հայտնեցին, որ պրեմիում տեսակի բենզինն արժե 430 դրամ, իսկ ավելի ցածր դասի՝ ռեգուլյար տեսակի բենզինն ավելի թանկ՝ 470 դրամ։Մեր տարակուսանքին՝ միգուցե նա սխալվե՞ց թվերի մեջ և պետք է հակառակն ասեր, աշխատակիցը պնդեց իր խոսքերը․ «Չէ, ռեգուլյարն ավելի թանկ է, իսկ պրեմիումն այս պահին ավելի մատչելի է։ Դա պայմանավորված է ներմուծումով»։Իսկ թե որ երկրից են նոր խմբաքանակ ներմուծում, աշխատակիցն առանց վարանելու ասաց․ «Պրեմիումը ներկրվում է Ադրբեջանից, իսկ ռեգուլյյարը՝ Եվրոպայից»։Հիշեցնենք, որ որ «RanOil» ընկերությունից Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։Ի դեպ, «RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704552_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ee7a918b2d6ab986e5c6b5afb2ffc100.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, վառելիք, գին, բենզալցակայան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
բենզին, վառելիք, գին, բենզալցակայան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչու են նվազել գները
08:55 14.01.2026 (Թարմացված է: 10:04 14.01.2026) Հայաստանյան բենզալցակայանների աշխատակիցները տարբեր պատճառներ են ներկայացնում վերջին օրերին բենզինի գների փոփոխությունների հետ կապված։ Նրանցից շատերը վստահեցնում են, որ իրենց մոտ միայն եվրոպական բենզին է վաճառվում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում բենզինի գներն էականորեն իջել են, ինչը վարորդների համար մի կողմից լավ, մյուս կողմից` մտահոգիչ լուր է։
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր բենզալցակայանների շրջանում՝ հասկանալու համար, թե որ տնտեսվարողն ինչ պատճառով է էժանացրել բենզինը։
Թեև վարորդների մեծ մասը կարծում է, որ գնանկման պատճառը Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի խմբաքանակներն են, սակայն գների էական փոփոխություն է եղել երկրում գործող շատ այլ բենզալցակայաններում, որոնք, մեր տեղեկություններով, ուղղակի հրաժարվել են վաճառել ադրբեջանական բենզինը։
Բենզինը 20-50 դրամով էժանացել է նույնիսկ հայաստանյան շուկայում մոտ 3 տարի գործող «Shell Royal Oil» բենզալցակայանում, որը հայտնի է իր շուկայականից բարձր գնով։
Այս բենզալցակայանում, որտեղ դեռ մի քանի օր առաջ 93 տեսակի բենզինը 570 դրամ էր, իսկ 95 տեսակի բենզինը՝ 600 դրամ, ներկա պահին 93 տեսակի բենզինի (ռեգուլյարի բարձր տեսակը-խմբ․) 1 լիտրն արժե 520 դրամ, 95 տեսակի բենզինը (պրեմիում)՝ 550 դրամ։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հանկարծ որոշել էժանացնել բենզինը, բենզալցակայանի աշխատակիցն ուղղակի ասաց․
«Երկրի պայմաններն են այդպես․ էժան ենք ստացել, էժան ենք վաճառում, թանկ ստանանք, թանկ կվաճառենք։ Բենզինը որակապես նույնն է մնացել»։
«Gulf Armenia» բենզալցակայանը, որը հայաստանյան շուկայում նույնպես համեմատաբար նոր խաղացող է, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառում է 520 դրամով, իսկ պրեմիումի 1 լիտրը՝ 560 դրամով։ Բենզալցակայանից նաև նշեցին, որ իրենց մոտ գնիջեցում եղել է, սակայն չնչին։
Եթե մի քանի օր առաջ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը «CPS Petrol» բենզալցակայնում վաճառվում էր 500 դրամով, ապա հիմա այն դարձել է 460 դրամ, իսկ պրեմիումի 1 լիտրը500 դրամ է` նախկին 520 դրամի փոխարեն։
«Max Oil» բենզալցակայանում գրեթե նույն պատկերն է՝ չնչին տարբեությամբ․ նախկինում 1 լիտրը 500 դրամ արժեցող ռեգուլյար տեսակի բենզինը դարձել է 470 դրամ, իսկ պրեմիումը 520 դրամից իջել է 490 դրամ։
Թե որն է այս համատարած գնանկման պատճառը, բենզալցակայանի աշխատակիցը կարճ պատասխանեց՝ շուկայական։ Նա նաև վստահեցրեց, որ իրենց բենզինը բացառապես ներկրվում է Եվրոպայից, իսկ դիզելային վառելիքը՝ Ռուսաստանից։
«Մեզ մոտ ադրբեջանական վառելիք չկա»,- եզրափակեց նա։
«Flash» բենզալցակայանից տեղեկացրին, որ բենզինի գներն իրենց մոտ միայն վերջին երկու օրն են իջեցրել, և ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 490 դրամից դարձել է 470 դրամ, իսկ պրիմիումի դեպքում՝ 520 դրամից 490 դրամ։
Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչով է պայմանավորված գների իջեցումը և արդյոք ներկրողի ընկերության կամ երկրի փոփոխություն է եղել (հետևաբար, նաև որակական փոփոխություններ), աշխատակիցն անմիջապես արձագանքեց․ «Ես ձեզ հասկացա․ եթե խոսքը վերաբերում է ադրբեջանական վառելիքին, վստահեցնում եմ, որ ադրբեջանական վառելիք չունենք, պարզապես գնային տատանում է տեղի ունեցել՝ շուկայի հետ կապված»։
Միայն «Ռան Օյլ»-ի աշխատակիցներն անթաքույց՝ ուղիղ տեքստով նշեցին, թե որն է բենզինի էժանացման պատճառը։ Բենզալցակայանից մեզ նախ հայտնեցին, որ պրեմիում տեսակի բենզինն արժե 430 դրամ, իսկ ավելի ցածր դասի՝ ռեգուլյար տեսակի բենզինն ավելի թանկ՝ 470 դրամ։
Մեր տարակուսանքին՝ միգուցե նա սխալվե՞ց թվերի մեջ և պետք է հակառակն ասեր, աշխատակիցը պնդեց իր խոսքերը․ «Չէ, ռեգուլյարն ավելի թանկ է, իսկ պրեմիումն այս պահին ավելի մատչելի է։ Դա պայմանավորված է ներմուծումով»։
Իսկ թե որ երկրից են նոր խմբաքանակ ներմուծում, աշխատակիցն առանց վարանելու ասաց․ «Պրեմիումը ներկրվում է Ադրբեջանից, իսկ ռեգուլյյարը՝ Եվրոպայից»։
Հիշեցնենք, որ որ «RanOil» ընկերությունից
Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։
Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ
ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։
Ի դեպ, «RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։