https://arm.sputniknews.ru/20260114/sirts-urakhutjunic-kkangni-haj-gerineri-harazatneri-ardzaganqy-97751889.html
«Սիրտս ուրախությունից կկանգնի». հայ գերիների հարազատների արձագանքը
«Սիրտս ուրախությունից կկանգնի». հայ գերիների հարազատների արձագանքը
Sputnik Արմենիա
Վիգեն Էուլջեքչյանի կինը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում գալ Երևան։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T18:55+0400
2026-01-14T18:55+0400
2026-01-14T22:56+0400
հայաստան
ադրբեջան
վիգեն էուլջեքչյան
գերի
վագիֆ խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_0:0:1600:900_1920x0_80_0_0_16894b126218a3a3ce0582f6f8198e94.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված 4 հայ գերիների ընտանիքների անդամներն իրենց հարազատների վերադարձի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Փաշինյանի հրապարակումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ծանոթները սկսել են զանգահարել ազատ արձակվածների հարազատներին ու մտերիմներին:Լիբանանի «Պայքար» շաբաթաթերթի աշխատակից Բայդզիգ Քալաջյանը, որը մտերիմ է Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի հետ, լուրն իմացավ Sputnik Արմենիայից։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում Լիբանանից գալ Երևան։Ազատ արձակված մյուս գերու՝ Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը, տեղեկանալով կատարվածի մասին, սոցցանցում կարճ գրառում է արել. «Ճի՜շտ ա, ճի՜շտ ա, փա՛ռք Տիրոջը»։Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոստովանել է, որ տեղյակ չի եղել հոր վերադարձի մասին։Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0b/27507445_159:0:1359:900_1920x0_80_0_0_1425317a5036664b4c90a05595bff738.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վիգեն էուլջեքչյան, գերի, վագիֆ խաչատրյան
հայաստան, ադրբեջան, վիգեն էուլջեքչյան, գերի, վագիֆ խաչատրյան
«Սիրտս ուրախությունից կկանգնի». հայ գերիների հարազատների արձագանքը
18:55 14.01.2026 (Թարմացված է: 22:56 14.01.2026) Վիգեն Էուլջեքչյանի կինը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում գալ Երևան։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված 4 հայ գերիների ընտանիքների անդամներն իրենց հարազատների վերադարձի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր
տեղեկացրեց, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Փաշինյանի հրապարակումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ծանոթները սկսել են զանգահարել ազատ արձակվածների հարազատներին ու մտերիմներին:
Լիբանանի «Պայքար» շաբաթաթերթի աշխատակից Բայդզիգ Քալաջյանը, որը մտերիմ է Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի հետ, լուրն իմացավ
Sputnik Արմենիայից։
Կինը շատ հուզվեց և ուրախալի լուրը հայտնելու համար անմիջապես կապ հաստատեց Վիգենի ընտանիքի հետ: Ավելի ուշ պարզվեց, որ Լինդա Էուլջեքչյանին այլ լրատվամիջոցներից էլ են զանգել, և նա ասել է. «Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի»։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում Լիբանանից գալ Երևան։
Ազատ արձակված մյուս գերու՝ Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը, տեղեկանալով կատարվածի մասին, սոցցանցում կարճ գրառում է արել. «Ճի՜շտ ա, ճի՜շտ ա, փա՛ռք Տիրոջը»։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը,
Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոստովանել է, որ տեղյակ չի եղել հոր վերադարձի մասին։
Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: