https://arm.sputniknews.ru/20260114/demvokratakan-ajlyntranq-kusakcutjuny-kmiana-ynddimutjany-surenjancy-parzabanum-e-97744081.html
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմիանա՞ ընդդիմությանը․ Սուրենյանցը պարզաբանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմիանա՞ ընդդիմությանը․ Սուրենյանցը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Քաղաքագետը շեշտել է՝ ընդդիմության միասնական ցուցակի մասին խոսակցությունները վտանգավոր են, քանի որ հասարակությունը կարող է հիասթափվել։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T15:45+0400
2026-01-14T15:45+0400
2026-01-14T15:59+0400
սուրեն սուրենյանց
հայաստան
ընդդիմություն
իշխանություն
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164605_0:66:1280:786_1920x0_80_0_0_72301b97ea99dac49de547cc46f9e2ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չի միանա ընդդիմությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։Նա կոչ արեց, որ որքան էլ ազնիվ մղումներով է խոսվում միասնական ընդդիմության մասին, բայց չխոսել այդ մասին։ Վստահ է՝ իշխանությունը հետագայում այդ հանգամանքն օգտագործելու է հասարակությանը հուսահատեցնելու առումով։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164605_72:0:1208:852_1920x0_80_0_0_f46c3900e55b8e0f183272919be066ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, հայաստան, ընդդիմություն, իշխանություն, ընտրություններ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
սուրեն սուրենյանց, հայաստան, ընդդիմություն, իշխանություն, ընտրություններ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմիանա՞ ընդդիմությանը․ Սուրենյանցը պարզաբանում է
15:45 14.01.2026 (Թարմացված է: 15:59 14.01.2026) Քաղաքագետը շեշտել է՝ ընդդիմության միասնական ցուցակի մասին խոսակցությունները վտանգավոր են, քանի որ հասարակությունը կարող է հիասթափվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չի միանա ընդդիմությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Հնարավոր չեմ համարում, որ ընդդիմությունը միասնական ցուցակով հանդես գա։ Ես էլ այս դիսկուրսի մեջ ընդհանրապես չեմ մտնի, որովհետև ուտոպիաների մասին խոսել չեմ սիրում։ Ի տարբերություն իշխանության` ընդդիմությունը մի կենտրոնից ղեկավարվող հիերարխիկ հիմնարկ չէ, այն բազմաշերտ ու բազմաբևեռ կատեգորիա է։ Կարծում եմ, որ միասնական ցուցակի մասին խոսակցությունները նույնիսկ վնասակար են, քանի որ հասարակության մեջ սպասումներ են ձևավորվում, որ շուտով բոլորը կմիավորվեն։ Հակառակ դեպքում հիասթափություններ են սկսում»,- նշեց Սուրենյանցը։
Նա կոչ արեց, որ որքան էլ ազնիվ մղումներով է խոսվում միասնական ընդդիմության մասին, բայց չխոսել այդ մասին։ Վստահ է՝ իշխանությունը հետագայում այդ հանգամանքն օգտագործելու է հասարակությանը հուսահատեցնելու առումով։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի
վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։