https://arm.sputniknews.ru/20260114/aragatsvotni-temy-chegharkum-e-depi-hvovhannavanq-ukhtagnacutjuny-97757178.html
Արագածոտնի թեմը չեղարկում է դեպի Հովհաննավանք ուխտագնացությունը
Արագածոտնի թեմը չեղարկում է դեպի Հովհաննավանք ուխտագնացությունը
Sputnik Արմենիա
Ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T21:34+0400
2026-01-14T21:34+0400
2026-01-14T21:48+0400
հայաստան
հովհաննավանք
ուխտագնացություն
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95142473_0:0:1600:901_1920x0_80_0_0_384b8f52028b7a58ece9f8215988409a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկում է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթը։Վաղը` հունվարի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Արագածոտնի թեմը հունվարի 10–ին հայտնել էր, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով ուխտագնացություն-խաչերթ կանցկացվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, որտեղ ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։Կարբի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ տեր Մկրտիչ քահանա Երանյանը:Տոնի առիթով Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունն արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
հովհաննավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95142473_101:0:1524:1067_1920x0_80_0_0_faf3c853070f8508f930f09c2ee4882b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հովհաննավանք, ուխտագնացություն, եկեղեցի
հայաստան, հովհաննավանք, ուխտագնացություն, եկեղեցի
Արագածոտնի թեմը չեղարկում է դեպի Հովհաննավանք ուխտագնացությունը
21:34 14.01.2026 (Թարմացված է: 21:48 14.01.2026) Ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկում է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթը։
Վաղը` հունվարի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Արագածոտնի թեմը հունվարի 10–ին
հայտնել էր, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով ուխտագնացություն-խաչերթ կանցկացվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, որտեղ ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։
«Մեզ հասած տեղեկություններով` վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,– հայտարարել է Արագածոտի թեմը։
Կարբի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ տեր Մկրտիչ քահանա Երանյանը:
Տոնի առիթով Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունն արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները
հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։