https://arm.sputniknews.ru/20260114/aatsn-meknabanel-e-gerineri-pvokhancman-gvortsyntacy-97746327.html
ԱԱԾ–ն մեկնաբանել է գերիների փոխանցման գործընթացը
ԱԱԾ–ն մեկնաբանել է գերիների փոխանցման գործընթացը
Sputnik Արմենիա
Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների: 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T16:42+0400
2026-01-14T16:42+0400
2026-01-14T18:07+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
գերի
վագիֆ խաչատրյան
վիգեն էուլջեքչյան
ադրբեջան
գևորգ սուջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_0:32:1301:763_1920x0_80_0_0_58001e4b4311d5a2e5badc40ac166ad5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է գերիների փոխանցման գործընթացը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_48:0:1065:763_1920x0_80_0_0_04baab64384f39da07e3bca618e18dfd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, գերի, վագիֆ խաչատրյան, վիգեն էուլջեքչյան, ադրբեջան, գևորգ սուջյան
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, գերի, վագիֆ խաչատրյան, վիգեն էուլջեքչյան, ադրբեջան, գևորգ սուջյան
ԱԱԾ–ն մեկնաբանել է գերիների փոխանցման գործընթացը
16:42 14.01.2026 (Թարմացված է: 18:07 14.01.2026) Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է գերիների փոխանցման գործընթացը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:
«Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,– ասված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: