https://arm.sputniknews.ru/20260113/samvel-karapetjani-mvot-erkkvoghmani-tvoqabvorb-e-akhtvorvoshvel-pastaban--97696353.html
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել․ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Թոքաբորբն ախտորոշվել է 2 ամիս անց, երբ Կարապետյանն արդեն տնային կալանքի տակ է եղել։ 13.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-13T16:18+0400
2026-01-13T16:18+0400
2026-01-13T16:34+0400
սամվել կարապետյան
թոքաբորբ
կալանք
տնային կալանք
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։Վարդևանյանն ընդգծեց՝ այս իրավիճակում Սամվել Կարապետյանի կողմից որևէ բողոք սրա վերաբերյալ չի եղել, սակայն պաշտպանները սրա մասին համապատասխան գրություններ են ուղարկել։ Պատասխանատու պաշտոնյաները պատասխան գրություններով հայտնել են, թե զննել են, սակայն որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, թոքաբորբ, կալանք, տնային կալանք, արամ վարդևանյան
սամվել կարապետյան, թոքաբորբ, կալանք, տնային կալանք, արամ վարդևանյան
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել․ Վարդևանյան
16:18 13.01.2026 (Թարմացված է: 16:34 13.01.2026) Թոքաբորբն ախտորոշվել է 2 ամիս անց, երբ Կարապետյանն արդեն տնային կալանքի տակ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, կատարեց համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն։ Այսինքն՝ մարդը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի արձանագրվել, դուք պատկերացնու՞մ եք պայմանները»,- ասաց նա։
Վարդևանյանն ընդգծեց՝ այս իրավիճակում Սամվել Կարապետյանի կողմից որևէ բողոք սրա վերաբերյալ չի եղել, սակայն պաշտպանները սրա մասին համապատասխան գրություններ են ուղարկել։ Պատասխանատու պաշտոնյաները պատասխան գրություններով հայտնել են, թե զննել են, սակայն որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։